«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Արժանի պարգև

Արժանի պարգև

Զոհված զինծառայողների և հաշմանդամ ազատամարտիկների «Փառքի զինվոր» հասարակական բարեգործական կազմակերպությունն ավելի քան վեց տարի համագործակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ:

Արժանի պարգև2015թ. մայիսի 22-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի Սրտաբանական կլինիկայում տեղի ունեցավ բժիշկ-սրտաբան Արա Գուլյանի պարգևատրումը ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան» շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնեց վերը նշված կազմակերպության նախագահ Լուսինե Ավետիսյանը: «Հավատարմությունը Հիպոկրատի երդմանը և անշահախնդիր ծառայությունը բժշկությանն այն գլխավոր գործոնն է, որի շնորհիվ մեր կազմակերպությունը որոշեց այսպիսի բարձր մրցանակով պարգևատրել Արա Կարենի Գուլյանին»,-նշեց տիկին Ավետիսյանը:

Բժիշկ Գուլյանը 2013-2014 թթ. նույնպես պարգևատրվել է պատվոգրերով «Փառքի զինվոր» Հասարակական բարեգործական կազմակերպության կողմից, իսկ «Ալմաստ» մշակութային կենտրոնի կողմից՝ հայրենանվեր գործունեության զարգացման համար «Նաղաշ Հովնաթան» պատվո շքանշանով:

 

Արժանի պարգև Արժանի պարգև


«Մասնագիտական հմտությունները, զգոնությունը և մարդկային կարեկցանքն այն են, ինչ պետք է իր արսենալում ունենա բժիշկը»,- համարում է տիկին Ավետիսյանը: Սա, միանշանակ, հաստատում են նաև Արա Գուլյանի բոլոր պացիենտները, որոնց թվում քիչ չեն նաև ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհվածների հարազատներն ու ընկերները:

Նշենք, որ գենետիկան քիչ դեր չի խաղացել մասնագիտության ընտրության հարցում: Արա Գուլյանն ընտրել է բժշկությունն արյան կանչով. նա հայտնի սրտաբան Կարեն Գուլյանի որդին է:

05.06.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր