«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հայաստանում են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը

Հայաստանում են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը

2003 թվականից մեկնարկել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի և Կալիֆորնիայի UCLA համալսարանի համագործակցությունը՝ կոխլեար ներպատվաստման բնագավառում: Այս ծրագրի իրականցմանը նպաստել են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը:

 

 Ռուսաստանի Աուդիոլոգիական եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանի մասնակցությամբ: Վ. ԲախշինյանԱյս օրերին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքում (ղեկավար՝ բ.գ.թ. Արթուր Շուքուրյան) իրականացվում են հերթական վիրահատությունները պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի և Ռուսաստանի Աուդիոլոգիական եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանի մասնակցությամբ: Վ. Բախշինյանի խոսքով, առաջին անգամ Հայաստանում վիրահատության ընթացքում օգտագործվել է wireless համակարգը. սովորաբար լսողական նյարդի ֆունկցիաների արձանագրումն իրականացվել է համակարգչի միջոցով:

Խոսելով կոխլեար իմպլանտների մասին, Վ. Բախշինյանը բացատրեց, որ մարդու ներքին ականջը` խխունջը, հարյուրավոր բջիջներ ունի, որոնք լսողական ապարատի հարյուրավոր ռեցեպտորներն են: Եվ, եթե ինչ-ինչ պատճառներով այդ ռեցեպտորների ապարատը մահանում է՝ ձայնը լսողական նյարդին փոխանցելը դառնում է անհնար: Կոխլեար իմպլանտը հնարավորություն է տալիս էլեկտրական իմպուլսի շնորհիվ լսել ձայնը:

Կալիֆորնիայի UCLA համալսարանի վիրաբույժ Ակիրա Իշիյաման, խոսելով «Էրեբունի» ԲԿ ՔԿԱ բաժանմունքի մասին, նշեց. «Հայաստանը տարածաշրջանի համար կարող է կոխլեար իմպլանտացիայի գլխավոր կենտրոն համարվել: Ուժեղ թիմ է աշխատում՝ Արթուր Շուքուրյան, Վիգեն Բախշինյան…

 

 Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա ԻշիյամաԻշիյաման նաև ասաց, որ նոր սքրինինգային ծրագիր են սկսել նորածինների շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մեծ արդյունքների հասնել:

Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը, խոսելով կատարված վիրահատությունների մասին, ասաց, որ 2003 թվականից 81 վիրահատություն են իրականացրել, որին կգումարվի ևս 10-ը:

 

Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի ԱգարակյանՏիկին Ագարակյանն ասաց, որ այսօր բավականին դժվար է գումար հայթայթելը՝ իմպլանտների համար: «Իմ անձնական ուժերով, երբեմն համոզելով է հաջողվում գումար հայթայթել՝ ծրագիրն իրականացնելու համար: Հաճույքով ու սիրով ենք օգնում, ուրախություն պատճառում ծնողներին»: Իսկ ահա՝ վիրահատված Գագիկ Հայրապետյանի պապիկը, հուզված ասաց. «Շնորհակալությու՛ն, այս ազնիվ աշխատանքի համար»:

01.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր