«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզի միափուլ բուժումը

Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզի միափուլ բուժումը

Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզը ողնաշարային խողովակի նեղացումն է, որը կարող է ծագել տարբեր պատճառներից, հիմնականում վնասվածքների և ոսկրային, կապանային ու հոդային համակարգերում դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով, որոնք ժամանակի ընթացքում բերում են ողնաշարի պարանոցային հատվածի աստիճանական նեղացման:

 

Վերջինս ողնուղեղի քրոնիկական սեղման պատճառ է, ինչն առաջ է բերում անոթային քրոնիկական խանգարումներ: Այս երևույթների հետևանքով ողնուղեղում փոփոխություններ են տեղի ունենում, այսպես կոչված՝ միելոպաթիա, երբ խանգարվում է նյարդաթելերով վերևից ներքև հաղորդականությունը: Բոլոր վերջույթներում տեղի են ունենում նյարդաբանական փոփոխություններ ՝ զգայական և շարժողական խանգարումներով, ընդհուպ քայլելու անկարողություն: Այս դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն՝ ողնուղեղի դեկոմպրեսիայի նպատակով:

Հիվանդ Ս.Ֆ., 83 տարեկան, 14.07.15թ ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն Նյարդավիրաբուժական կլինիկա՝ բոլոր վերջույթներում ցավի, թուլության (առավելապես` ձախից), ինքնուրույն շարժվելու անկարողության գանգատներով: Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ հետազոտության արդյունքում հայտնաբերվեց ողնաշարի կայունության խանգարում, С3 և ТН2 ողերի մարմինների անտելիստեզ, սկավառակների բազմաթիվ պրոտրուզիաներ, դեպի ողնաշարային խողովակ ներհրումով դեղին կապանների հաստացում, С3-4 մակարդակում ողնաշարային խողովակի բացարձակ ստենոզ, նույն մակարդակում նաև՝ միելոպաթիա: Ախտորոշվել է . «С3 ողի մարմնի անտելիստեզ, С3-4 մակարդակում ողնաշարային խողովակի բացարձակ ստենոզ, С3-4 մակարդակում միելոպաթիա, տետրապարեզ, առավելապես՝ ձախից»:

Որոշվեց իրականացնել պարանոցային ողերի հետին ամրացում՝ հատուկ կոնստրուկցիայի կողմնային մասերի հետևում: 16.07.15թ. հիվանդը վիրահատվել է ընդհանուր անզգայացմամբ Նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ա. Եղունյանի և Ողնաշարի պաթոլոգիայի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կ.Գ. Մոմջյանի կողմից: Իրականացվել է С3 ողի դեկոմպրեսիոն լամինէկտոմիա, ողնաշարային խողովակի վերստուգում (ռեվիզիա), ողնուղեղը սեղմող հաստացած դեղին կապանների հեռացում, և С2-С4 ողերի հետին ամրացում՝ պտուտակներով, կեռիկներով և ձողերով, կոնստրուկցիայի կողմնային մասերի հետևում:
 

Одноэтапное лечение стеноза шейного отдела позвоночника Одноэтапное лечение стеноза шейного отдела позвоночника

 

Հետվիրահատական շրջանն ընթացել է նորմալ, վերքը լավացել է առաջնային ձգումով: Վիրահատության 3-րդ օրը հիվանդն սկսել է քայլել, ներկայում անցնում է վերականգնողական բուժման կուրս:

Նմանատիպ վիրահատությունները Հայաստանում սովորաբար իրականացվում են երկու փուլով.

 

  • դեկոմպրեսիոն լամինէկտոմիա՝ հետին մուտքով,
  • ողնաշարի ամրացում ՝առաջային մուտքով:

 

Աշխարհի շատ կլնիկաներում նմանատիպ վիրահատություններ՝ը վերը նշված ախտորոշմամբ, սովորաբար իրականացվում են մեկ փուլով:
 
Հայաստանում, մասնավորապես՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում , վաղուց կիրառվում է համաշխարհային բժշկության ձեռքբերումների և բուժման արդյունավետ մեթոդների ներդրումն ամենօրյա պրակտիկայում, որոնց արդյունքները համադրելի են աշխարհի առաջատար կլինիկաների տվյալների հետ:

31.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր