«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան

–   «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայությունում վերջին տարիներին ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել` բժիշկների մասնագիտական և բժշկական նորամուծությունների հնարավորությունների զարգացման համար:

–   «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայությունը հիմնադրվել է 1992 թ.՝ պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը շեշտադրված է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև «Էրեբունի» ԲԿ-ն: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:

Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Ըստ մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների՝ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները: 

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան –   Լսողության խնդիրների հետ կապված ի՞նչ ձեռբերումներ ունեք:

-–   ծանրալսություն ունեցող մարդկանց խնդիրները: Մինչ մեր ծառայության հիմնումը, նման խնդիրներ ունցողների համար կիրառվում էր Սովետական միության ժամանակաշրջանից փոխանցված լսողությունը բարելավող սարքերը, որոնք ժամանակակից կյանքում կորցրել էին իրենց արդիականությունը: Այսօր իրականացվող վիրահատական միջամտությունների ժամանակ գործածվում են գերմանական, ֆրանսիական և շվեյցարական արտադրության էլեկտրոնային սարքեր, որոնք լավացնում են լսողությունը, սակայն լիարժեք չեն բուժում: Լսողության խնդրի բուժման համար կիրառում ենք նաև դեղորայքային միջամտություն: Ըստ լսողական խնդրի աստիճանի՝ կատարվում է բուժման մենեջմենթ:

 –   Նշեցիք, որ ծառայությունում իրականացվում է նորածինների լսողական խանգարումների սկրինինգ…

–   Նորածնային շրջանում լսողական խնդրի ախտորոշումը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել և արդյունավետ բուժում կազմակերպել: Սկրինինգի անհրաժեշտությունը նրանում է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է: 

«Էրեբունի» ԲԿ-ում սկրինինգի արդյունքում նորածնի մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց կրկին հետազոտվում է: Եթե պարզվում է, որ նորածնի մոտ լսողական խնդիրները շարունակվում են, ըստ խնդրի աստիճանի որոշվում է. կամ իրականացնել խխունջային ներպատվաստում, կամ սարքերի միջոցով շտկել խնդիրը: Նորածնի մոտ որքան արագ իրականացվի ախտորոշումը, այնքան արդյունավետ կլինի բժշկական միջամտությունը և ճիշտ ժամանակին կընդգրկվի հասարակության մեջ (մանակապարտեզ, դպրոց և այլն):

Խխունջային ներպատվաստման առաջին վիրահատությունները կատարվել են 2004 թ. և այդ երեխաներն իրենց հասակակիցների հետ ժամանակին հաճախել են դպրոց: Այսօր նրանք դարձել են հասարակության լիիրավ անդամ:

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան –   Խոսենք խխունջային ներպատվաստման մասին… 

–   Լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար: Խխունջային սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում: Վերջինս իր տեսակով համակարգչային սարք է և, կարգավորելով այն ըստ լսողության աստիճանի, հիվանդի համար ապահովում է լիարժեք լսողություն: Երեխայի տարիքին զուգահեռ՝ լսողության շեմը բարելավվում է, և անհրաժեշտություն է առաջանում համակարգչի օգնությամբ կարգավորել լսողության մակարդակը: Ականջի դրսի հատվածում տեղադրված էլեկտրոնային սարքը պարբերաբար լիցքավորվելու անհրաժեշտություն ունի:

–   Լսողական արատներ ունեցող անձանց վերաբերող ինչպիսի՞ վիճակագրության եք տիրապետում:

–   Մեր և համաշխարհային պրակտիկայի տվյալները համընկնում են՝ ծնված 1000 երեխայից 1-3-ի մոտ հայտնաբերվում է լսողական խնդիր: Լսողական խնդիրների ախտորոշոման ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին է զարգացել, որի ընթացքում կարողացել ենք ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ՝ բացահայտելու լսողական խանգարումները: Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում շուրջ 40 000 երեխա է ծնվում, լսողական շեղումներ հայտնաբերվում է 40-50 նորածնի մոտ են: Նորածիններից մի մասի մոտ կատարվում է վիրահատական միջամտություն, մյուսերի մոտ անհրաժեշտություն է առաջանում լսողական սարքեր օգտագործել:

–   Ո՞ր տարիքում է ցուցված խխունջային ներպատվաստման վիրահատություն իրականացնել:

–   Քանի որ դժվար է հետվիրահատական շրջանում նորածնի խնամքը , վիրահատություն կատարում ենք երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո:

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան –   Խխունջային ներպատվաստման վիրահատությունից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում:

–   Խխունջային ներպատվաստումից հետո հիվանդը բավարար չափով չի կարող հասկանալ և ընկալել շրջապատի խոսքը: Հետվիրահատական շրջանում մեծ աշխատանք է տարվում, որի ընթացքում լսողությունը վարժեցնող մանկավարժները սովորեցնում են նորից ճիշտ ընկալել խոսակցական և ձայնային ազդանշանները:

–   Արտերկրների առաջատար կլինիկաների հետ համագործակցության ի՞նչ եզրեր ունեք:

–   Մեր բժիշկները մասնակցում են տարբեր միջազգային մասնագիտական կոնֆերանսների: Համագործակցում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Ռուսաստանի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ: Այս ծրագիրն իրականացնելիս հետևել ենք Ռուսաստանի ազգային լսողության պրոթեզավորման և աուդիալոգիայի կենտրոնին (ղեկավար`պրոֆեսոր Գեորգի Տավառտկիլաձե) ու ստացել նրա աջակցությունը, իսկ կենտրոնի աշխատակից Վիգեն Բախշինյանը՝ մեր հայրենակիցը, նաև Կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավարն է:

31.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր