«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ

Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ

38-ամյա Անի Բադալյանի եռյակը՝ Նարեկը, Մարտինը և Էլինան, ծնվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Անիի կյանքում երկրորդ ծննդաբերությունն էր: Նրա մեծ դուստրը՝ վեցամյա Միլենան, ծնվել է ոչ արտամարմնային հղիությունից, բնական ճանապարհով: Երկրորդ, արդեն արտամարմնային բեղմնավորմամբ հղիությունից, ծնվեց եռյակ: Ի սկզբանե Անին գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության տակ:

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում հսկողությունն իրականացվել է բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, քանի որ՝ ոչ թե խնդիրներով, այլ իր տեսակով, հղիությունը յուրօրինակ էր և ստացիոնար վարման անհրաժեշտություն կար: Հղիությունը ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով: Ծնվել են 1930 գր, 1760 գր և 1600 գր քաշով փոքրիկներ, որոնց առողջական վիճակը գնահատվում է բավարար և մոր հետ գտնվում են համատեղ կեցության սենյակում, կերակրվում են կրծքով. այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը:

Եռյակի հղիության հսկողոթյունը բարդ է թե՛ բժշկի և թե՛ հղիի համար: «Նման դեպքերում հղիության հսկողությունն առավել զգուշություն և լուրջ հետևողականություն է պահանջում,  երբեմն անգամ մեկ պտղով հղիությունը նման բազմակողմանի հսկողություն կարիք ունի: Պակաս դերակատարում չունեն հարազատները, ամուսնու ուշադրությունն ու հոգատարությունը»,- զգուշացրեց բժիշկ Հովհաննիսյանը:

 

Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ


Նորածին եռյակին՝ Մարտինին, Նարեկին և Էլինային, մայրը կարողանում է արտաքինից տարբերել: Երեխաների անունները պատահաբեր չեն ընտրվել: «Մարտին անունը հայրիկիս պատվին ենք դրել, նա ՀՀ վաստակավոր նկարիչ է: Հղիության ընթացքում դժվար օրեր եմ անցկացրել… «Նարեկացի» եմ ընթերցել… Որոշեցինք երեխաներից մեկին Նարեկ անվանել: Էլինա անունը ամուսինս է նախընտրել»,- երեխաների ընտրած անունների գաղտնիքը անթաքույց բարձրաձայնեց Անի Բադալյանը:  

Վեցամյա Միլենան պատրաստ է օգնել մայրիկին՝ իր քույրիկին ու եղբայրներին խնամելու, լողացնելու, շորերը հագցնելու. «Ես անպայման կօգնեմ մամայիս»:

 

Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ


Անի Բադալյանը բնական ճանապարհով հղիանալու խնդիր չի ունեցել, պարզապես շատ երեխաներ ունենալու ցանկությունն էր մեծ, ինչը դրդեց դիմել արտամարմնային ճանապարհով հղիանալուն: «Մեծ աղջկաս ծնվելուց հետո շատ բալիկներ ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ դիմեցինք այդ քայլին. այս ճանապարհով մի քանի երեխա ունենալու հավանականությունը մեծ էինք համարում, ու ռիսկի գնացինք… Աստծո հաճությամբ երեք բալիկներ ծնվեցին»,- ասաց մասնագիտությամբ թարգմանիչ, այսօր չորս երեխաների մայր Անի Բադալյանն այս օրերին վկա էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի հոգատար վերաբերմունքին. «Շնորհակալ եմ բոլորից, նման անձնակազմ դեռ չեմ տեսել: Ինտենսիվ բաժանմունքի բուժքույրերը հարազատի պես խնամում են երեխաներիս»:

 

Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ

 

18.08.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր