«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Կերակրափողի ախալազիա: Վիրահատական բուժում

Կերակրափողի ախալազիա: Վիրահատական բուժում

Կերակրափողի ախալազիան ստորին կերակրափողային սեղմանի նյարդածին հիվանդություն է, որի դեպքում սնունդը կուլ տալու ընթացքում այն ամբողջությամբ կամ մասամբ կորցնում է թուլանալու ունակությունը: Ախալազիայի ժամանակ կերակրափողի շարժունակությունը խանգարված է, տոնուսն` ընկած , իսկ կարդիալ սեղմանը լիովին կամ մասամբ կորցնում է ռեֆլեկտոր բացվելու ունակությունը: Համարվում է, որ հիվանդության պատճառը կերակրափողի գալարակծկանքի համար պատասխանատու նյարդային կարգավորիչ մեխանիզմների և նրա ստորին սեղմանի աշխատանքի միջև անհամապատասխանությունն է: Ընդ որում, նեղացման շրջանում առաջանում են բորբոքային դիստրոֆիկ և սպիական գործընթացներ, փոփոխվում են նրա պատերը՝ կորցնելով իրենց լիարժեք ֆունկցիան:


Կիրառվում է բուժման երկու եղանակ՝ կոնսերվատիվ (դեղորայքային), իսկ նրա անարդյունավետության դեպքում՝ վիրահատական: Կերակրափողի ախալազիայի դեպքում դեղերի կիրառումը երկրորդական նշանակություն ունի, առաջնային են համարվում վիրահատական և շտկման այլ եղանակները:
    
Ախալազիայի բուժման նպատակը՝ ստորին կերակրափողային սեղմանի անցանելիության վերականգնումն է: Այդ նպատակով կիրառվում է դեղորայքային բուժում, սեղմանի բալոնային լայնացում, սեղմանի մեջ բոտուլոտոքսինի ներմուծում և նրա վիրաբուժական հատում: Կերակրափողի ախալազիայի բուժման եղանակի ընտրությունը պայմանավորված է հիվանդության փուլով, հիվանդի տարիքով, ուղեկցող հիվանդություններով, կերակրափողի վիճակով և այլ գործոններով:


Հիվանդ Ս.Է., 65 տ., 12.10.2015թ. կլինիկա է ընդունվել և հետազոտվել քրոնիկական դիսպեպտիկ գանգատներով; ԷԳԴՍ՝ կերակրափողի արտահայտված լայնացում մինչև նրա որովայնային հատվածը. գաստրոսկոպը ստամոքս մտցնել չհաջողվեց: Ռենտգեն կոնտրաստային հետազոտությամբ ախտորոշվեց կերակրափողի ախալազիա, 4-րդ աստիճան (ռենտգեն նկարներ (նկ. 1,2), մեկ ժամ հետո կոնտրաստի մասնակի դատարկում (նկ. 3,4)), ԷՍԳ-ն և արյան քննություններն՝ առանց զգալի շեղումների:

 

Рис -1 Рис-2

Նկար -1                                                                        Նկար -2

 

Рис-3   Рис- 4

Նկար -3                                                                        Նկար - 4

                          
20.10.15թ վիրահատությունն իրականացվեց ընդհանուր և կրծքային վիրաբուժության ղեկավար բ.գ.թ. Ա.Ռ. Ասատրյանի գլխավորությամբ. սագիտալ դիաֆրագմատոմիայից հետո հիատալ կերակրափողը մոբիլիզացվեց, որոշ չափով երկարացվեց, մոբիլիզացվեց նաև որովայնային  կերակրափողը, ստամոքսի կարդիալ և հատակի շրջանը, մասնահատվեց կերակրափողի փոփոխված հատվածը՝ ստամոքսի կարդիալ սեղմանի հետ միասին: Ստեղծվեց տրանսհիատալ (միջբացվածքային) կերակրափողաստամոքսային բերանակցում ֆունդոպլիկացիայով: Իրականացվեց նաև պիլորոպլաստիկա ըստ Հեյնեկե-Միկուլիչի:

Հետվիրահատական շրջանն ընթացել է բավարար: Հիվանդը կրկնակի կհետազոտվի մեկ ամիս անց:

04.11.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր