Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Նորություններ

«Նաիրի» բժշկական կենտրոնի և  Եվրոպայում հայտնի ֆիննական «Կոկսա» կլինիկայի համագործակցության արդյուքում հիմնադրվել է  հայ-ֆիննական  «Կոկսա Նաիրի» օրթոպետիկ կլինկան

«Նաիրի» բժշկական կենտրոնի և Եվրոպայում հայտնի ֆիննական «Կոկսա» կլինիկայի համագործակցության արդյուքում հիմնադրվել է հայ-ֆիննական «Կոկսա Նաիրի» օրթոպետիկ կլինկան

Այսուհետ Հայաստանում իրականացվելու է նախադեպը չունեցող հոդերի երկրորդային իմպլանտացիա,այսպես կոչված ռեվիզիարներ: Եթե նախկինում երկրորդային իմպլանտացիայի դեպքում մեր հայրենակիցները մեկնում էին արտերկիր ու վիրահատությունները կատարում այնտեղ, քանի որ Հայաստանում չկար այդ հնարավորությունը, ապա այսհետ այլևս դրա անհրաժեշտությունը չի լինի: Նշենք, որ կլինիկան միակն է տարածաշրջանում:

 

Այսօր` մարտի 30-ին Երեւանում Նաիրի Կոքսա կլինիկան է բացվել, որը հիմնադրվել է հայաստանյան Նաիրի եւ ֆինլանդական Կոքսա կլինիկայի ջանքերով։ վերջինս ամբողջ Եվրոպայում էնդոպրոթեզավորման ամենախոշոր մասնագիտական կենտրոնն է:

 

Ռեւիզիոն, այսինքն' երկրորդային էնդոպրոթեզավորումը Հայաստանում այսուհետ հնարավոր կդառնա ֆինն մասնագետների ներմուծած տեխնոլոգիայի շնորհիվ: Հայաստանի մի շարք կլինիկաներում այսօր արդեն կատարվում է էնդոպրոթեզավորում, սակայն բորբոքման կամ մաշվելու պատճառով էնդոպրոթեզի փոփոխությունը խնդիր է: Այժմ այդ խնդիրը կարող է լուծվել:

 

Կոքսա կլինիկայի տնօրեն Տարմո Մարտիկայնենը պատմել է, որ երկու տարի առաջ նրանք իրենց մոտ ընդունել էին Նաիրի կլինիկայի ղեկավարությանը, այն ժամանակ գաղափարն այն էր, որ հայ հիվանդներն էնդոպրոթեզավորման ուղարկվեն Կոքսա հիվանդանոց, ուր հիվանդներ են ուղարկում ամբողջ Եվրոպայից: Բայց հետագայում ֆինլանդական կլինիկայի ղեկավարությունը որոշել է, որ ավելի ճիշտ կլինի մասնագետներին Հայաստան ուղարկել եւ այդ ոլորտը զարգացնել այստեղ' տեղում, տեխնոլոգիա ներդնելով եւ կրթելով անձնակազմին: «Հայաստանում ցանկություն կա զարգացնելու այդ ոլորտը, այդ պատճառով ավելի ճիշտ էր այդ ամենն այստեղ հիմնել», - ասաց նա:

 

Բացվել է նորագույն տեխնոլոգիաներով զինված հայ-ֆիննական օրթոպեդիական կլինիկան  Կոկսա Նաիրի օրթոպետիկ կլինկա

 

Հայկական կողմից նախագծի ղեկավար Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երբ առաջին անգամ այցելել են Կոքսա կլինիկա, տեսել են որակապես լրիվ այլ վիրահատություններ, հիվանդներին լիովին այլ մոտեցում: «Մենք տեսանք, որ հիվանդներն այնտեղ դուրս են գրվում վիրահատությունից մի քանի օր անց, որ նրանք ցավ չեն զգում: Մենք տեսանք, թե ինչ պրոթեզներ եւ տեխնոլոգիաներ են օգտագործվում այնտեղ, մինչդեռ Երեւանում այն ժամանակ այդպիսիք չկային: Հենց այդ ժամանակ որոշում կայացրեցինք համագործակցել Կոքսա կլինիկայի հետ եւ այստեղ' Երեւանում մասնաճյուղ բացել», - ասել է նա:

 

Միքայել Մանուկյանի խոսքով, այստեղ' տեղում հայ հիվանդներին կվիրահատեն Ֆինլանդիայից մասնագետները այնքան ժամանակ, մինչեւ հայ օրթոպեդները լիովին կմասնագիտանան։ «Կոքսա կլինիկան ստանձնում է որակի կառավարումը», - նշել է նա:

 

Խոսելով այն մասին, թե Հայաստանում շատ են արդյոք էնդոպրոթեզավորման կարիք ունեցողները, Միքայել Մանուկյանը պատասխանել է, որ Ֆինլանդիայի բնակչությունը 5 մլն է, Կոքսայում տարեկան 3300 պրոթեզավորում է արվում: Հայաստանում բնակչությունը 3 մլն է, բայց տարեկան մոտ 200 պրոթեզավորում է արվում: Այսուհետ, նրա խոսքով, այդ պրոցեդուրայի համար արտասահման մեկնելու կարիք չի լինի: Ինչ վերաբերում է գներին, դրանք, նրա խոսքով, զգալիորեն ցածր կլինեն եվրոպականներից: Ինչպես պարզաբանել է Մանուկյանը, պայմանագիր է կնքվել ամերիկյան Zimmer BIOMET իմպլանտներ արտադրողի հետ, որի շրջանակում Նաիրի Կոքսան հույս ունի համեմատաբար մատչելի գների բարձրորակ իմպլանտներ ստանալ: Ֆիրման նաեւ բուժանձնակազմի համար թրեյնինգներ կանցկացնի:

 

Վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին լրագրողների հետ զրույցում նշել է, որ հեռանկարում իրենք Նաիրի Կոքսա կենտրոնը տեսնում են որպես էնդոպրոթեզավորման տարածաշրջանային կենտրոն, Եվրոպայում ֆինլանդական Կոքսայի նմանությամբ:

 

Երեւանում կլինիկայի բացմանը մասնակցել են նաեւ Կոքսայի հիմնադիր եւ Տամպերե Համալսարանի Բժշկական դպրոցի ղեկավար Մատտի Լեհտոն եւ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Հայաստանյան եւ ֆինլանդական բուհերը, Նարիմանյանի խոսքով, մտադիր են համագործակցել տեղի մասնագետների' ֆիննական տեխնոլոգիայով որակավորման բարձրացման ուղղությամբ: «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր գիտության վրա հիմնված տեխնոլոգիաները, կրթությունն ու բժշկական գործունեությունն հնարավոր չէ պատկերացնել մեկն առանց մյուսի»: 

 

 

30.03.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր