«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հիստերասկոպիան և լապարասկոպիան գինեկոլոգիայում

Հիստերասկոպիան և լապարասկոպիան գինեկոլոգիայում

 Հիստերասկոպիան՝ արգանդի խոռոչի նվազագույն ինվազիվ հետազոտման մեթոդ է, որը կատարվում է հիստերոսկոպի օգնությամբ և, անհրաժեշտության դեպքում, հաջորդվում ախտորոշիչ և վիրաբուժական մանիպուլյացիաներով: Հիստերոսկոպիան թույլ է տալիս հայտնաբերել և վերացնել ներարգանդային պաթոլոգիաները, օտարածին մարմինները, անել հյուսվածքի բիոպսիա, հեռացնել էնդոմետրիումի պոլիպները: Հետազոտման ընթացքում կատարվում են վիրաբուժական պրոցեդուրաներ անպտղության արգանդային պատճառները վերացնելու համար՝ էնդոմետրիալ պոլիպներ, սուբմուկոզ միոմատիկ հանգույցներ, էնդոմետրիումի գերաճային օջախներ, ներարգանդային կպումներ և միջնապատեր: Հնարավոր է նաև արգանդափողերի ռեկանալիզացիա և լորձաթաղանթի զննում մինչև անգամ ֆիմբրիալ բաժին: Ախտորոշիչ պրոցեդուրայի ցուցումներն են՝

 

• Արգանդի մարմնի ներքին էնդոմետրիոզի, միոմայի լորձաթաղանթային հանգույցի, արգանդի խոռոչի սերտաճման, պտղային ձվաբջիջի մնացորդների, էնդոմետրիումի և արգանդի վզիկի քաղցկեղի, էնդոմեթրիումի պաթոլոգիայի, աբորտի կամ ախտորոշիչ կտրվածքի ժամանակ արգանդի պատերի ձևափոխման կասկածները:

• Արգանդի արատների զարգացման կասկածներ;

• Դաշտանային ցիկլի խանգարում;

• Արգանդի անոմալ զարգացում;

• Հետմենոպաուզային արյունահոսություն;

• Անպտղություն;

• Արգանդի խոռոչի կոնտրոլ հետազոտություն արգանդի վիրահատությունից հետո, վիժման դեպքում, հորմոնալ բուժում ստանալուց հետո։

 

Վիրաբուժական պրոցեդուրաների ցուցումներն են՝

 

• Արգանդի ենթալորձաթաղանթային միոմա;

• Ներարգանդային միջնապատ;

• Ներարգանդային սինեխիա (կպում);

• Էնդոմետրիումի պոլիպ;

• Էնդոմետրիումի հիպերպլազիա;

• Ներարգանդային հակաբեղմնավորիչների մնացորդների հեռացում;

 

Լապարասկոպիան գինեկոլոգիայում.

 

Լապարասկոպիան ախտորոշման անցկացման և վիրաբուժական միջամտության նվազագույն ինվազիվ մեթոդ է: Այն կատարվում է որովայնային խոռոչից դեպի փոքր կոնքի օրգաններ ներթափանցման միջոցով, մի քանի փոքր անցքի օգնությամբ, որոնց միջով մտցվում են մանիպուլյատոր-գործիքներ: Դրանք հագեցված են միկրոգործիքներով, լուսային սարքերով և միկրոտեսախցիկներով, որոնք թույլ են տալիս անցկացնել վիրահատություններ տեսողական, վիզուալ հսկողությամբ՝ չկատարելով մեծ կտրվածքներ, ինչը նվազեցնում է հետվիրահատական բարդությունների վտանգը, նվազագույնի հասցնում հյուսվածքների վիրահատական վնասվածքները և կրճատում վերականգնողական շրջանի տևողությունը: Լապորոսկոպիան նույնպես լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում.

 

• Անհայտ պատճառով անպտղության դեպքում, որը մանրամասնորեն չի բացահայտվել ոչ ինվազիվ հետազոտության ժամանակ;

• Անպտղության դեպքում՝ անարդյունավետ հորմոնալ թերապիայի ժամանակ;

• Ձվարանների վիրահատությունների ժամանակ (սկլերոկիստոզ, ձվարանների կիստաներ, ձվարանների քաղցկեղ);

• Էնդոմետրիոզի կասկածների դեպքում, կպումային հիվանդություններ;

• Կոնքային քրոնիկ ցավերի դեպքում;

• Արգանդի, ձվարանների, փոքր կոնքի խոռոչի էնդոմետրիոզի դեպքում;

• Արգանդի միոմատոզի ժամանակ;

• Արգանդափողերի կապման, արտարգանդային հղիության, փողերի պատռման դեպքում;

• Ներքին արյունահոսության, ձվարանի ապոպլեկսիայի, ձվարանների ոլորում;

• Փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ։

 

Էրեբունի ԲԿ-ում նման վիրահատություններ արդեն վաղուց են կատարվում: Դրանք ունեն բավականին լայն կիրառում և իրականացվում են փորձառու մասնագետների կողմից, ինչը թույլ է տալիս հիվանդներին ամենակարճ ժամկետներում վերադառնալ իրենց նորմալ և առողջ ապրելակերպին:

26.05.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր