«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Պլաստիկ վիրահատության հրաշքները՝ սեփական հյուսվածքով  դեմքի վերականգնումը

Պլաստիկ վիրահատության հրաշքները՝ սեփական հյուսվածքով դեմքի վերականգնումը

1979 թ. ծնված հիվանդ Ա.Ա., 08.08.2016 թ ընդունվել է Էրեբունի ԲԿ   կոպիտ և աղավաղված դեմքի սպիերով, գոյացած մեկ տարի առաջ քիմիական (թթվային) այրվածքից: Այրվածքի արդյունքում հիվանդը զրկվել էր ձախ աչքից, գոյացել էին սպի էր, որոնք ձգում էին վերին և ստորին շուրթերը, դեմքի և պարանոցի ձախ կողմը: Առկա էր աջ կոպի արտահայտված սպիական դեֆորմացիա տեսողության կտրուկ սահմանափակմամբ, և նաև բացակայում էր ձախ քթանցքը :

 

Այս ամենը հիվանդի համար սոցիալական դեզադապտացիայի պատճառ դարձավ: Նա թաքցնում էր դեմքը կապիչով և խուսափում շփումից, այդ թվում նաև բարեկամների և հարազատների հետ: Պրակտիկայում հաճախ չեն հանդիպում այսպիսի հիվանդներ, քանի որ խնդիրը ոչ միայն բժշկական է, այլ նաև տնտեսական, և առավել ևս բարոյահոգեբանական է: Այսպիսի հիվանդները վարում են մեկուսի ապրելակերպ:

 

Առավել էսթետիկ կամ ֆունկցիոնալ արդյունքի հասնելու համար, պահանջվում է ամբողջական կամ մասնակի դեմքի փոխպատվաստում, որը շատ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում այսօր կատարվում է: Սակայն, ՀՀ-ում այսպիսի վիրահատությունների համար նախատեսված  անհրաժեշտ օրենքի բացակայության պատճառով, ստիպված ենք՝ մնալով օրենքի սահմաններում, օգտվել տուժածի օրգանիզմի դոնորական հնարավորություններից՝ կատարել վիրահատություն օգտագործելով նրա սեփական հյուսվածքները:

 

Այս բարդագույն վիրահատությանը պլաստիկ վիրաբույժները երկար էին նախապատրաստվել: Մանրակրկիտ զննումից և մորֆոմետրիկ չափումներից հետո, պլաստիկ վիրաբույժների բրիգադայի և Պլաստիկ և միկրովիրաբուժության  բաժանմունքի ղեկավար Ա.Ռ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ  կատարվեց դեմքի և պարանոցի բոլոր կոպիտ և ձգող սպիերի հեռացում,  միկրովիրաբուժական աուտոփոխպատվաստում՝ թիակի շրջանից վերցվեց բարդակազմ մաշկաթաղանթային լաթ  և   սնուցող անոթային ոտիկի վրա ձևավորվեցին ձախ քթանցքը, վերին և ստորին շուրթերը, բերանի անկյունը, կանխարգելվեց կոպերի դեֆորմացիան աջից: Վիրահատության ավարտին արյան մատակարարումը լաթում վերականգնվեց պարանոցի  մագիստրալ, հիմնական անոթներով (քներակ և հանքերակ):

 

Հետվիրահատական ընթացքը անցավ առանց բարդությունների ի շնորհիվ ճիշտ և ադեկվատ անցկացրած ինֆուզիոն, տրանսֆուզիոն և փոխարինող բուժմանը:

 

Այժմ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից բավականին ապաքինված, ինչպես ֆիզիկական, այնպես էլ  էմոցիոնալ և հոգեբանական տեսանկյունից: Հիվանդին դեռ սպասվում են մի շարք կոսմետիկ վիրահատություններ հոնքերի,  քունքային շրջանի մազածածքի վերականգնման համար, ձախ աչքի պրոտեզավորում:

 

Մյուս հիվանդը Ա.Բ.,34 տ., ընդունվեց Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ  վիրաբուժության բաժանմունք՝ ուռուցքի ռադիկալ հեռացման հետևանքով առաջացած ստորին ծնոտի արատով:  Բժիշկները հանձն վերցրեցին լուծել այդ բարդ առաջադրանքը՝ ստորին ծնոտի արատի վերականգնում:  Խնդրի լուծումը կայանում էր  սեփական վասկյուլար հյուսվածքների կիրառման մեջ (ինչպես վերը նկարագրված վիրահատության ժամանակ):

 

Վիրահատույունը կատարվեց Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար գ.թ.կ. Ա.Ր. Հովհաննիսյանի ղեկավարությամբ և երկու բրիգադաների մասնակցությամբ՝ դիմածնոտային վիրաբույժների, որոնք պատրաստվել էին ոսկրային պլաստիկային և պլաստիկ վիրաբույժների՝ որոնք ձևավորեցին և փոխպատվաստեցին ֆիբուլայի արյունը մատակարարող կտորից:

 

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն և հիվանդը դուրս գրվեց մեկ շաբաթից: Հետագայում հիվանդին սպասվում է ատամների  իմպլանտավորում կցվածքի ամբողջական վերականգնմամբ:

 

Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս հիմնովի, վերջնական և էսթետիկորեն ճիշտ լուծումներ տալ այդ բարդ վիրաբուժական խնդիրներին, որոնք կապված են հյուսվածքների դեֆեկտների տեղափոխման հետ, և այսպիսով հասնել լիարժեք անատոմիկ և ֆունկցիոնալ վերականգնմանը: Հատուկ ուշադրություն է դարձվում խնդրի էսթետիկ մասին, որը պակաս կարևոր չէ հիվանդների համար:

 

Պլաստիկ վիրահատության հրաշքները՝ սեփական հյուսվածքով  դեմքի վերականգնումը        

05.09.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր