«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Քնային զարկերակի ստենտավորում այլընտրանք բաց վիրահատությանը

Քնային զարկերակի ստենտավորում այլընտրանք բաց վիրահատությանը

59 ամյա Ա.Կ.-ն ., 2016թ. հոկտեմբերի սկզբին Էրեբունի ԲԿ է տեղափոխվել՝ դեմքի ձախ հատվածի ծռվածությամբ, որն ի հայտ էր եկել հիվանդանոց տեղափոխվելուց 4 օր առաջ: Գլխուղեղի ՄՌՏ հետազոտությամբ աջ կիսագնդում, միջին ուղեղային զարկերակի ավազանում իշեմիկ վնասվածքի օջախ է հայտնաբերվել:

 

05.10.16թ. հիվանդին անցկացվեց ախտորոշիչ ուղեղային անոթների անգիոգրաֆիա, հայտնաբերվեց աջ ներքին քներակի կոճղեզի շրջանի կրիտիկական ստենոզ, որի հետևանքով զարկերակում տրոմբ էր առաջացել, ինչն էլ հանգեցրել էր միջին ուղեղային զարկերակի էմբոլիզացիայի և իշեմիկ կաթվածի զարգացմանը: Ուղեղի կրկնակի իշեմիկ վնասվածքից խուսափելու համար որոշվեց վիրահատական միջամտություն կատարել:

 

06.10.16թ. ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի գլխավորությամբ կատարվեց տեղային անզգայացմամբ վիրահատություն, որը տևեց 2 ժամ՝ բալոնային անգիոպլաստիկա և աջ ներքին քներակի ստենտավորում (պարանոցի հատվածի):

 

Այս մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ կարիք չկա ընդհանուր անզգայացման, հյուսվածքների և անոթի պատի կտրվածքի, հետևաբար, քիչ տրավմատիկ է:

 

Այն թույլ է տալիս պացիենտին արագ վերականգնվել հետվիրահատական շրջանում:Հիվանդը կարող է դուրս գրվել վիրահատության երկրորդ օրը: Աթերոսլերոտիկ վնասվածքի և ստենոզի պարագայում քներակի ստենտավորումը լավ այլընտրանք է բաց, ավելի տրավմատիկ վիրահատությանը՝ հատկապես այն դեպքում, երբ հիվանդի մոտ առկա են ուղեկցող հիվանդություններ, որոնք մեծացնում են բաց վիրահատության վտանգը:

 

15.11.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր