«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

 

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նաիրի ԲԿ –ի հետ համատեղ 2016թ. դեկտեմբերի 4-6ը անցկացրեցին հայ-ֆրանսիական գիտական կոնֆերանս ՝ նվիրված էպիլեպսիայով տառապող երեխաների և մեծահասակների խնդիրներին:

 

 

Կոնֆերանսի շրջանակներում ելույթ ունեցան Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանական կլինիկայի դոկտորներ՝ Նիկոլյա Մանժո դե Շանֆլեդը, Կոխբե Էսոն (Փարիզ, Ֆրանսիա) կլինիկայի բժիշկ-նյարդաբան ՝ Կարեն Մխիթարյանը , ինչպես նաև առաջատար մասնագետ-նյարդաբաններ Նունե Եղիազարյանը Էրեբունի ԲԿ-ից և Բիայնա Սուխուդյանը Արաբկիր ԲԿ-ից:

 

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս   Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

 

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս   Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

 

 

Ելույթ ունեցողները իրենց զեկույցներում բարձրացնում էին Հայաստանում էպիլեպսիայի ախտորոշման և բուժման խնդիրները, իսկ արտասահմանյան մասնագետները ներկայացրեցին ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում կիրառվող նորագույն մեթոդները տվյալ հիվանդության ախտորոշման և բուժման վերաբերյալ:

 

Կոնֆերանսին ներկա գտնվող Հայաստանի առաջատար ռադիոլոգները և նյարդաբանները եկան կոնսենսուսի, որ աշխատեն էպիլեպսիայով տառապող հիվանդների ՄՌ ախտորոշման միասնական արձանագրությամբ:

 

Կոնֆերանսի շրջանակներում Նաիրի ԲԿ հրավիրված մասնագետները ՄՌ տոմոգրաֆի վրա էպիլեպսիայի ախտորոշման համար ներդրեցին նոր արձանագրություն (պրոտոկոլ), որը հնարավորություն կտա ոչ միայն կրճատել հետազոտման ժամանակը, այլ նաև բարձրացնել ախտորոշման մակարդակը և հասցնել նոր որակական աստիճանի: Տվյալ արձանագրությունը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին:

 

 

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս   Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

 

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս   Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

 

 

Վերը նշված արձանագրության շրջանակներում Նաիրի ԲԿ-ում հետազոտվել են էպիլեպսիայով տառապող տարբեր տարիքային խմբի ավելի քան 20 հիվանդներ: Հիվանդների մեծ մասը նախկինում հետազոտվել են Հայաստանի և արտասահմանի տարբեր կլինիկաներում: Եթե հետազոտված որոշ հիվանդների մոտ չէր ախտորոշվել էպիլեպսիա ըստ ՄՌՏ-ի նկարների, ապա համաձայն նոր արձանագրության տվյալ հիվանդությունը հաստատվել է:

 

Հիվանդները միանգամայն գոհ էին ինչպես հետազոտություն անցկացնող բժիշկներից և ամբողջ անձնակազմից, այնպես էլ նոր արձանագրություններով անցկացվող ճշգրիտ ախտորոշման հնարավորություններից: Կոնֆերանսի բոլոր մասնագետ-մասնակիցները հիվանդների հետազոտման ընթացքում ակտիվ մասնակցում էին քննարկումներին :

 

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

 

 

 Նաիրի ԲԿ-ում, համապատասխան համաշխարհային ստանդարտներին, Էպիլեպսիայի ախտորոշման նոր ՄՌՏ արձանագրության կիրառումը կկրի մշտական բնույթ: Այն նպատակաուղղված է բարձրացնել տվյալ հիվանդության ախտորոշման մակարդակը Հայաստանում: 

 

 

09.12.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր