«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինն առաջնեկ է ունեցել

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինն առաջնեկ է ունեցել

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հուլիսի 31-ին եզակի դեպք է գրանցվել:  52-ամյա կինը արտամարմնային բեղմնավորմամբ ունեցել է առաջին երեխան: Զարմացած է եղել անգամ ծննդօգնության գծով փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը, ով իր 35-ամյա փորձում չի հիշել արտամարմնային բեղմնավորմամբ առաջնածին ծնունդ:


Նշենք, որ ծննդկանը չի ցանկացել ներկայանալ, այդ պատճառով չենք նշում նրա ով լինելը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը նշել է, որ նորածինն աղջիկ է, քաշը՝ 2 կգ 890 գ: «Սա բժշիկները որակում են բացառիկ երեւույթ: Հղիության ընթացքում հայտնաբերվել է, որ երեխան առաջադիր ընկերքով է, որը լուրջ մանկաբարձական պաթոլոգիա է համարվում, որը կարող է առաջացնել արյունահոսություն: Հաշվի առնելով խնդիրը՝ «Էրեբունու» ծննդատան թիմը՝ ի դեմս Անդրանիկ Պողոսյանի, երեխային լույս աշխարհ է բերել առանց բարդությունների, թեեւ պատրաստ են եղել ամենադժվարին»,-ասել է Շուշան Հունանյանը:


Նշենք, որ 50 տարեկանից սկսած առաջնածին ծնունդի վիճակագրություն չկա, քանի որ եզակի դեպքեր են: Շուշան Հունանյանի փոխանցմամբ, ամիսներ առաջ արհեստական բեղմնավորմամբ 48 տարեկանի առաջնածին ծնունդ են ունեցել:

18.11.2013
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր