Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Նորություններ

27-ամյա երիտասարդի  կյանքը փրկվել է

27-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Լյարդի վրա գոյացած էխինակոկային գիգանտ թարախային բուշտը  հեռացվել է՝ լապարոսկոպիկ եղանակով:  27-ամյա երիտասարդը տեւական ժամանակ գանգատվում էր որովայնի ցավերից, սրտխառնոցից,  առկա  էր քրոնիկ ինտոքսիկացիա: Այս ամենը   կյանքի հետ անհամատեղելի էր դառնում,  եթե ճիշտ ժամանակին չկարատվեր վիրահատությունը: «Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արա Վարդանյանն  իր թիմի հետ  վիրահատությունը սկսել ու ավարտել է լապարոսկոպիկ եղանակով:  Մինչ այժմ նման դեպքերում կիրառվում էր բաց վիրահատության տարբերակը:  Հիվանդն արդեն դուրս է գրվել,  առողջական խնդիրներ այլեւս չկան:

 



 






05.09.2018
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր