Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Նորություններ

Բացառիկ բարդ հետազոտություններ «Էրեբունի» ԲԿ-ում՝  էնդոսբրոնխիալ գերձայնային հետազոտություն եւ միջբրոնխիալ ասպիրացիոն բիոպսիա

Բացառիկ բարդ հետազոտություններ «Էրեբունի» ԲԿ-ում՝ էնդոսբրոնխիալ գերձայնային հետազոտություն եւ միջբրոնխիալ ասպիրացիոն բիոպսիա

Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ՝ էնդոսբրոնխիալ գերձայնային հետազոտություն եւ միջբրոնխիալ ասպիրացիոն բիոպսիա: Հետազոտական այս մեթոդը կիրառվում է հատկապես թոքի ուռուցքի եւ տուբերկուլոզի ախտորոշման դեպքում եւ աշխարհում համարվում է այդ խնդիրների ախտորոշման ամենաժամանակակից տարբերակը՝ տալով ճշգրիտ պատկեր: Հենց գերձայնային հետազոտության ընթացքում կատարվում է ասպիրացիոն բիոպսիա՝ հնարավորություն տալով հետագա ախտաբանական քննության ենթարկել վերցված նյութը: 

Հետազոտություններից բացի Իգոր Վասիլեւը հիվանդների խորհրդատվություն է իրականացրել եւ դասախոսություն կարդացել բժիշկների համար: 

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արդեն տեւական ժամանակ համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ: Իրականացվում են մասնագետների փոխադարձ այցեր:    

   

28.09.2018
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր