Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Նորություններ

9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա

9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա

Երկար ժամանակ 24-ամյա Դիանա Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, զգում էր՝ գիրանում է օր օրի: Եկավ Էրեբունի ԲԿ եւ այն ինչ պարզվեց՝ շոկային էր թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվեց միոմա՝ մոտ 9 կգ: Ուլտրաձայնային հետազոտությունը նաեւ պարզեց՝ Դիանան հղի է: Էրեբունի ԲԿ ծննդատանը միանգամից կազմակերպվեց կոնսիլիում եւ որոշվեց՝ անհրաժեշտ է վիրահատել: Հաշվի առնելով վիժման մեծ վտանգը՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանըի գլխավորությամբ անմիջապես կատարվեց բարդ վիրահատություն, հեռացվեց գիգանտ միոման, որի երկու հանգույցները հեռացնելուց հետո միասին 8 կգ, 600 գրամ էին կշռում: Բժիշկները կատարեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հղիությունը պահպանելու համար: Հղիության հետագա 5 ամիսների ընթացքում Դիանան Էրեբունի ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունք մշտական հսկողության տակ էր: 9 ամիսը լրանալուն պես կատարվեց այդքան սպասված կեսարյան հատումը:  Ծնվեց առողջ աղջիկ՝ 3 կգ քաշով:

 

 

31.10.2018
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր