«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա (տեսագրություն)

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա (տեսագրություն)

2003 թվականից մեկնարկել է ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի և Կալիֆոռնիայի UCLA համալսարանի համագործակցությունը՝ կոխլեար ներպատվաստման բնագավառում: Այս ծրագրի իրականացմանը նպաստել են Կալիֆոռնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը:

 

Այս օրերին «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայում ( կլինիկայի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Արթուր Շուքուրյան) իրականացվում են հերթական վիրահատությունները պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի և Ռուսաստանի Աուդիոլոգիական և լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բաշխինյանի մասնակցությամբ:

 

Մեզ հետ զրույցում պրոֆեսոր Ակիրա Իշիյաման խոսեց մեթոդի մասին:


Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իշիյամա–   Կոխլեար իմպլանտացիան կատարում ենք երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքերում, երբ լսողական սարքերն այլևս անօգուտ են: Նախքան նորածնին հիվանդանոցից դուրս գրելը, նորածնի լսողությունը ստուգում ենք հատուկ ազդակների միջոցով: Եթե երեխան խնդիրներ ունի լսողության հետ, պետք է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և ո՛չ մի դեպքում չթողնել դա ապագայի վրա: Որքան շուտ միջոցառումներ ձեռնարկվեն, այնքան արդյունքն ավելի մեծ և արդյունավետ կլինի: Սկզբնական շրջանում երեխային ամրացնում ենք լսողության սարքը: 6 ամիս այն կրելուց, մանկավարժի հետ հատուկ դասընթացներ անցնելուց հետո ստուգվում է արդյունքը: Այս ամենից հետո, եթե սարքը չի ունենում իր ազդեցությունը, միակ ելքը մնում է վիրահատությունը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սուրդոլոգ Արմինե Մարտիրոսյան:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սուրդոլոգ Արմինե Մարտիրոսյան–   Խոսենք կոխլեար ներպատվաստման ծրագրի մասին: Երբվանի՞ց է այն մեկնարկել և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:


–   Կոխլեար ներպատվաստման ծրագիրը ներդրվել է 2003թ., սակայն վիրահատությունները սկսվել են 2004 թվականից: Հայաստանում միայն «էրեբունի» բժշկական կենտրոնն է, որն իրականացնում է կոխլեար իմպլանտացիա: Մինչև օրս կատարվել է 75 վիրահատություն: Մեծահասակներին այս վիրահատությունը ցուցված է այն դեպքում, երբ լսողության կորուստը ժամանակի ընթացքում է տեղի ունենում, և խոսքն արդեն ձևավորված է: Վիրահատվածների մոտավորապես 15-ն են մեծահասակներ, մյուսները երեխաներ են: Այդ երեխաները խոսում են, հաճախում են դպրոց: Ստացված արդյունքը մեզ գոհացնում է:


–   Մեթոդի կիրառման մասին. ո՞ր տարիքում է այն ավելի արդյունավետ:


–   Ինչպես նշեցի, մեծահասակների դեպքում այն արդյունավետ է միայն ձեռքբերովի խլության ժամանակ: Կոխլեար ներպատվաստումը հիմնականում նախատեսված է երեխաների համար, որոնց մոտ դեռ ձևավորված չէ լսողախոսակցական կենտրոնը:


–   Այդ դեպքում մանրամասնեք, խնդրե՛մ, թե ինչ ծրագիր է իրականացվում երեխայի վաղ շրջանում լսողական խնդիրները հայտնաբերելու ուղղությամբ:


–   Երևանի գրեթե բոլոր ծննդատներում կատարվում է նորածինների աուդիոսքրինինգ: Սքրինինգային սարքի միջոցով երեխան հետազոտվում է հետծննդյան 48-72 ժամվա ընթացքում: Ոչ նորմալ լսողության դեպքում երեխան ընդգրկվում է հսկողության մեջ և հետազոտվում հետագա 3 և 6 ամսականներում: Ախտորոշումը ճշտելուց հետո, 6 ամսվա ընթացքում, սկսում ենք վերականգնողական աշխատանքները: Երբեմն ծնողներն ուշադրություն չեն դարձնում 2-րդ հետազոտման ժամանակային սահմանին  և բժշկի են դիմում արդեն 4-6 տարեկան հասակում, որի պարագայում աշխատանքը չի կարող նույնքան արդյունավետ լինել, որքան մինչև 1 տարեկանը: Վիրահատությունից մեկ ամիս անց իմպլանտը միացվում է, և երեխան սկսում է լսել:

 

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա

 
–   Ի՞նչ հնարավոր բարդություններ կան պացիենտների մեծ տարիքում դիմելու դեպքում:


–   Նորմայում մարդու ուղեղում լսողախոսակցական կենտրոնը զարգանում է մինչև 5 տարեկանը, իսկ եթե, ինչ-ինչ պատճառներով, մինչ այդ ուղեղի հիշյալ կենտրոնը նորմալ զարգացում չի ունենում, ապա 5 տարեկանից հետո սկսում է հետ զարգանալ: Պատկերացրեք, որ բնածին ծանրալսությամբ երեխաների մոտ այդ կենտրոնը մինչև 5տարեկանը մնում է լուռ վիճակում… Այդ իսկ պատճառով էլ այդ տարիքից հետո լսողախոսակցական տեսանկյունից իմպլանտն անարդյունավետ է: Երեխան կլսի, սակայն կկարողանա ընկալել տեղեկատվության միայն մի մասը, իսկ փոխկապակցված խոսք ունենալ չի կարող: Ահա այդ պատճառով էլ պետք է մեծ նշանակություն տալ աուդիոսքրինինգային ծրագրին: 


–   Ինչպիսի՞ իմպլանտի մասին է խոսքը:


–   Իմպլանտը կազմված է երկու բաժնից: Ներքին հատվածը վիրահատական միջոցով է տեղադրվում, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել, կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:

 

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա

 
–   Հետվիրահատական ի՞նչ գործընթացներ են զարգանում:


Վիրահատությունից հետո երեխայի հետ հատուկ աշխատանքներ են տարվում, որոնք սովորեցնում են երեխային լսել, ընկալել այդ զգայարանը: Իմպլանտը պարբերաբար ծրագրավորվում է. հնարավոր է լինում ձայնը բարձրացնել, իջեցնել և այլն:

–   Այս տարիների ընթացքում տեղադրվել է 75 իմպլանտ: Ինչպիսի՞ արդյուք է սա:


–   Դիմողները շատ են, պարզապես իմպլանտներն են քիչ և ուշացված դեպքերն են շատ: Մերժվում են այն դեպքերը, երբ գիտակցում ենք, որ լավ արդյունք չենք ունենալու: Սա ծավալուն, բարդ աշխատանք է, որը հետևողականություն է պահանջում: Պետք է ուշադիր լինել երեխայի առողջության նկատմամբ: Պարբերաբար դիմե՛ք հետազոտման: Ձեր աննշան սխալները կարող են հետագայում ճակատագրական դառնալ ձեր երեխաների համար:

 

Աղբյուրը՝ news.am

 

07.07.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր