Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Նորություններ

115 երեխա կյանքում առաջին անգամ սկսեց լսել այս ծրագրի օգնությամբ

115 երեխա կյանքում առաջին անգամ սկսեց լսել այս ծրագրի օգնությամբ

115 երեխա կյանքում առաջին անգամ սկսեց լսել այս ծրագրի օգնությամբ: 15 տարի առաջ «Էրեբունի» ԲԿ-ում ներդրվեց երեխաների ու նրանց ընտանիքների կյանքն ու ճակատագիրը փոխող նոր ծրագիր, որով լսելու, հետո նաեւ՝ խոսելու հնարավորություն են ստանում այն երեխաները, որոնց մոտ ախտորոշված է ծանրալսություն եւ այլ սարքերն արդյունավետ չեն: Կոխլեառ իմպլանտը խախտում է լռությունը:«Էրեբունի» բժշկական կենտրոնն ու «Հայկական բժշկական հիմնադրամը»  սկսեցին այս ծրագիրը, որով թանկարժեք ԿՈԽԼԵԱՌ իմպլանտները հասանելի են դառնում նաեւ հայաստանցի երեխաներին: Վիրահատությունը կատարում են «էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի բժիշկները, իսկ իմպլանտները Հայաստան են բերվում «Հայկական բժշկական հիմնադրամ»-ի նախագահ Սալբի Ագարակյանի ջանքերով: Հսկայական այս աշխատանքի շնորհիվ է, որ 15 տարվա ընթացքում 115 հոգու համար աշխարհն այլեւս անձայն չէ:




23.01.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր