Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Նորություններ

Քննարկում՝ «Հղիների շրջանում  լյարդի  եւ աղիների  պաթոլոգիաների բուժման նորագույն մեթոդները»  թեմայով

Քննարկում՝ «Հղիների շրջանում լյարդի եւ աղիների պաթոլոգիաների բուժման նորագույն մեթոդները» թեմայով

 

 

«Էրեբունի» ԲԿ  գաստրոէնտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի, ինչպես նաեւ վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքների ղեկավարները ներկայացրել են   հղիների շրջանում լյարդի եւ աղիների պաթոլոգիաների բուժման նորագույն մեթոդները: Քննարկվել են  հղիների ներլյարդային խոլեստազի եւ  սուր ճարպային լյարդի հիվանդությունների  ուղեցույցները:  Գաստրոէնտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Քոչարյանը ներկայացրել է, թե աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժման ինչ առանձնահատկություններ կան  հղիության  ընթացքում: Վիրաբուժական  էնդոսկոպիայի  ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը խոսել  է  հղիության ընթացքում էնդոսկոպիկ միջամտությունների կատարման մասին:  Անդրադարձ է եղել  առկա դեպքին,  բացի այդ, քննարկվել են այն պաթոլոգիաները, որոնց դեպքում հղիների էնդոսկոպիկ միջամտությունը կատարվում է շտապ ցուցումով: 






 

05.03.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր