«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Բրիտանացի մասնագետները երկօրյա դասընթաց են անցկացրել «Էրեբունի» ԲԿ ծննդատանը

Բրիտանացի մասնագետները երկօրյա դասընթաց են անցկացրել «Էրեբունի» ԲԿ ծննդատանը

Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետներ՝ նեոնատալ բուժքույր-դասավանդող Քեթի Մելորը, ավագ կլինիկական նեոնատալ լոգոպեդ և լակտացիայի խորհրդատու Էնի Ալոիսուսը և բուժքույր և լակտացիոն խորհրդատու Քերոն Պլատոնոսը լակտացիայի և կրծքով կերակրման հարցերին վերաբերյալ դասընթաց են անցկացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը: Հանդիպման նպատակն էր բարձրացնել կրծքով սնուցման վերաբերյալ բուժանձնակազմի գիտելիքները եւ փոխանցել առաջատար երկրների փորձը: «Էրեբունի» ԲԿ ծննդատան նեոնատալ թիմը խիստ կարեւորում է երեխայի կյանքի առաջին օրերի և շաբաթների ընթացքում մոր կաթնարտադրության և փոքրիկին բացառապես կրծքով սնուցելու հարցերը: Համաշխարհային մակարդակի մասնագետներին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը «Էրեբունի» ԲԿ ծննդատան նեոնատոլոգիայի բաժանմունքի նորանշանակ ղեկավար Պավել Մազմանյանինն է: Այս եւ այլ նախաձեռնությունները միտված են ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ նորածիններին ժամանակակից մոտեցումներով բուժօգնություն և խնամք ապահովելուն: 

Բրիտանացի գործընկերների հետ արդեն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նեոնատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանը հստակեցրել է հետագա համագործակցության ձեւաչափերը: 

Հաշվի առնելով «Էրեբունի» ԲԿ-ում գրանցվող ծնունդների աննախադեպ բարձր ցուցանիշը՝ վերապատրաստման, մասնագիտական հմտությունների բարելավման հարցերը մշտապես բժշկական կենտրոնի ղեկավարության աշխատանքների օրակարգում են:

11.04.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր