«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Նոր ծառայություն՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը

Նոր ծառայություն՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանն աշխատանքն է սկսում Նորածինների հսկողության ամբուլատոր ծառայությունը, որտեղ բուժօգնություն կստանան ինչպես առանց խնդիրների ծնված, այնպես էլ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից արդեն դուրս գրված փոքրիկները: Նորաբաց ծառայությունում ծնողները կարող են նաեւ երեխայի կյանքի առաջին օրերի եւ շաբաթների խնամքի, սնուցման և զարգացման առանձնահատկությունների մասին խորհրդատվություն ստանալ: Նորածինների հսկողության ամբուլատոր ծառայությունում անհրաժեշտության դեպքում կկատարվեն կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Ծառայությունը համալրված է նաեւ երեխաների գլխուղեղի հետազոտության սոնոգրաֆիկ սարքով: Այն հնարավորություն է տալիս կատարել նորածինների և վաղ մանկական հասակի երեխաների գլխուղեղի նեյրոսոնոգրաֆիա՝ անոթների դոպլեր հետազոտությամբ:

29.04.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր