«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հայաստանում առաջին անգամ կատարվել է հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ կատարվել է հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն

 Մարտիրոս Հակոբյանին 8 ամիս առաջ Ռուսաստանում վիրահատել էին՝ հաստ աղիքի գոյացությունից առաջացած անանցանելիության պատճառով: Հաստ աղիքը հնարավոր չէր եղել թողնել որովայնում, ձեւավորվել էր կոլոստոմա, երբ աղիքի լուսանցքը բացվում է որովայնի առաջնային պատից: «Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմուքնի ղեկավար Արա Վարդանյանը որոշեց գնալ Հայաստանում դեռեւս աննախադեպ քայլի: Հիվանդի կոլոստոման պետք էր լիկվիդացնել՝ աղիքը վերականգնելով իր բնական տեղում: Մինչ այժմ Հայստանում այս վիրահատությունը կատարվել է բաց եղանակով: Արա Վարդանյանը դա կատարեց լապարոսկոպիկ եղանակով՝ հիվանդն ազատելով կրկնակի բաց վիրահատության հնարավոր մի շարք բարդություններից:

 

 

 

 

23.05.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր