«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Աշխարհահռչակ էնդոսկոպիստները՝ «Էրեբունի» ԲԿ-ում

Աշխարհահռչակ էնդոսկոպիստները՝ «Էրեբունի» ԲԿ-ում


«էրեբունի» ԲԿ հրավերով Հայաստան են այցելել հայտնի էնդոսկոպիստներ, Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովը եւ Մոսկվայի կլինիկական գիտական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Կիրիլ Շիշինը: Նրանք կատարել են բարդագույն էնդոսկոպիկ հետազոտություններ եւ վիրահատություններ, մասնակցել էնդոսկոպիստների համագումարին եւ «Էրեբունի» ԲԿ-ում վարպետության դասեր անցկացրել հայ էնդոսկոպիստների համար: Ախալազիա, էզոֆագոսպազմ, ցենկերի դիվերտիկուլ հիվանդությունները հազվադեպ են հանդիպում ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հիվանդներին ընդհանուր առմամբ կատարվել է էնդոսկոպիկ 6 միջամտություն:

03.06.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր