«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հայաստանում   կատարվել է կերակրափողի քաղցկեղի  բացառիկ վիրահատություն

Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն

 

 

  Հիվանդը գանգատվել է հետկրծոսկրային  շրջանում ցավերից, սնունդ ընդունելու դժվարություններից,   դիսֆագիկ երեւույթներից: Հետազոտություների ընթացքում  47ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղ:  Ինչպես ուռուցքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում, այս անգամ եւս, հրավիրվել է մասնագետների  Tomour board եւ որոշվել է կատարել երկխոռոչանի վիրահատություն՝ որովայնային եւ կրծքավանդակի փուլերով: Մինչ վիրահատությունը հիվանդի  ծանր վիճակը կայունացնելու համար ցուցաբերվել է  անհրաժեշտ բուժօգնություն՝ կարգավորվել է ջրաաղային հաշվեկշիռը, սպիտակուցային բալանսը, կերակրվել է նազոգաստրալ զոնդի օգնությամբ:  

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ  վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը կատարել են կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղի աննախադեպ վիրահատություն՝ լապարոսկոպիկ եղանակով:

 

Լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է ստամոքսի   մոբիլիզացիա, շրջակա լիմֆատիկ հանգույցների հեռացում, կերակրափողի ստորին երրորդականի մոբիլիզացիա:  Կատարվել է ստամոքսի պրոքսիմալ մասնահատում: Արդյունքում ձեւավորվել է ստամոքսից պատրաստված տրանսպլանտանտը, որը պետք է ծառայի հիվանդին որպես կերակրափող: Արդեն վիրահատության թորակալ  փուլում  ռեւիզիայի ժամանակ հայտնաբերվել է,   որ նորագոյացությունը ներաճել է դեպի աորտա: Կատարվել է  է կերակրափողի միջին երրորդականի մոբիլիզացիա, մասամբ աորտայի ադվենտիցիալ շերտի շրջակա լիմֆատիկ հանգույցների հետ:

Ուռուցքից 5 սմ վեր կերակրափողը հատվել է  եւ մասնահատված ստամոքսի հետ   մեկ բլոկով հեռացվել է:  Տրանսպլանտանտը տեղափոխվել է միջնորմ եւ արդյուքնում ձեւավորվել է  ծայրը կողքին կերակրափող-ստամոքսային բերանակցում:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, հիվանդի հետվիրահատական շրջանը  հարթ է ընթանում: 

 

 

12.06.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր