«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի»-ում էր ՌԴ առողջապահության փոխնախարարը

«Էրեբունի»-ում էր ՌԴ առողջապահության փոխնախարարը

ՌԴ  առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն:   «Էրեբունի» ԲԿ հիմնադիր  Հարություն Քուշկյանի  ուղեկցությամբ  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ՌԴ առողջապահության փոխնախարար ՏատյանաՍեմյոնովան նախ շրջել են բուժկենտրոնի նորաբաց բաժանմունքներում, ծանոթացել ԲԿ ախտորոշիչ ծառայությունների հնարավորություններին: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր  Քուշկյանը, ողջունելով հյուրերին,  կարեւորել է հայ-ռուսական համագործակցությունը   եւ իր պատրաստակամությունն է  հայտնել՝ օժանդակելու  հետագա համատեղ ծրագրերին՝ ի շահ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման: Հարություն Քուշկյանը, որպես առողջապահության կազմակերպիչ, բարձր է գնահատել վերջին շրջանում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը եւ հույս հայտնել, որ դրանք շարունակական եւ առավել ադյունավետ են լինելու:

 «Էրեբունի» ԲԿ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Դավիդ Սահակյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգում ներդրված երկու խոշոր՝ Իշեմիկ սուր կաթվածի եւ Սանավիացիայի պետական ծրագրերը, որոնք հաջողությամբ իրականացվում են  «Էրեբունի» ԲԿ-ում: Դավիդ Սահակյանը, մասնավորապես, ներկայացրել է 2019 թ-ից մեկնարկած ծրագրերի նպատահակարմարությունը եւ անհրաժեշտությունը, նշելով, որ մինչ այժմ Ինսուլտի պետական ծրագրով 249 հիվանդ ստացել է անհրաժեշտ բուժօգնություն պետության հաշվին, եւ որ այդ ցուցանիշը 10 անգամ ավելին է 2018 թ. համեմատ: Վկայակոչելով Սանավիացիայի ծրագիրը՝ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբույժը շեշտել է, որ  ապրիլից մեկնարկած ծրագիրը  մեծ աջակցություն է ոչ միայն իշեմիկ ինսուլտի, այլեւ անհետաձգելի այլ դեպքերի համար, որը եւս ֆինանսավորվում է պետության կողմից:

ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան իր գոհունակությունն է հայտնել այս ծրագրերի  աննախադեպ արդյունքների վերաբերյալ եւ շնորհավորել հայ գործընկերներին՝ կարճ ժամանակահատվածում նման  ցուցանիշներ  գրանցելու առիթով: ՌԴ առողջապահության փոխնախարարը վստահեցրել է, որ  հետագայում շարունակվելու է  համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության, «Էրեբունի» ԲԿ-ի հետ՝  Հայաստանում  նոր ծրագրեր կյանքի կոչելու հարցում:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մեկ անգամ եւս ծանոթանալով  ներկայացված ծրագրերի ցուցանիշներին, շեշտել է նախարարության քաղաքականության ուղղությունները եւ իր գոհունակությունը հայտնել արձանագրված արդյուքնենրի վերաբերյալ:

21.10.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր