«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը:  «Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ բուժհաստատությունից ուղեգրվեց 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական:

Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը: Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց տվեցին  հղիի  արյան մեջ հակամարմինների բարձր տիտր, իսկ պտուղը գտնվում էր դիսթրես վիճակում,  ամեն րոպեն երեխայի համար կարող էր ճակատագրական լինել: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվեց անհետաձգելի կարգով կատարել կեսարյան հատում: Այն իրականացրեց Էդիտա Ղարիբյանը: 

Ծնվեց  2950 գրամ քաշով տղա երեխա: Երեխայի վիճակը ծնվելիս գնահատվեց ծայրահեղ ծանր եւ նա տեղափոխվեց նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ կատարվեցին մի շարք  հետազոտություններ եւ ախտորոշվեց նորածնի հեմոլիտիկ հիվանդության ամենածանր այտուցային ձևը, որի ժամանակ տարբեր օրգաններում հավելյալ հեղուկի կուտակում է լինում: Այս դեպքում հեղուկը կուտակված էր  թոքերում, որովայնի խոռոչում, ինչպես նաև ամբողջ մարմնի վրա կային տարածուն այտուցներ, երեխան ուներ խիստ արտահայտված սակավարյունություն: Ծանր շնչառական անբավարարության պատճառով նորածնին միացվեց      թոքերի արհեստական շնչառության սարք: Կյանքի 3-րդ ժամում   կատարվեց արյան  փոխներարկում՝ 5 ժամ տեւողությամբ: Փոխվեց   երեխայի  արյան երկու ծավալ:   Հիվանդության ծանրագույն ընթացքը պահանջում էր այս միջամտույթյունը կատարել ևս երեք անգամ, ինչն էլ իրականացվեց:  Հեմոլիտիկ հիվանդության այս ձեւի ախտորոշման դեպքում դրական ելքերի հավանականությունը խիստ ցածր է. աշխարհում գրանցվում է 90 տոկոս մահացություն: Սակայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ինչպես արագ կողմնորոշվել եւ կատարել կեսարյան հատումը, այնպես էլ  լուրջ  աշխատանք կատարել երեխայի կյանքը փրկելու ուղղությամբ: Այժմ փոքրիկը ապաքինմամբ դուրս է գրվել, առողջական խնդիրներ չունի:

24.02.2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր