Նորություններ

Lյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն
«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտությունների բաժանմունքում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն;
Այն կիրառվում է լյարդի դիֆուզ ախտահարումների (հեպատիտներ, ճարպային հեպատոզ) տարբերակիչ ախտորոշման համար։ Այս հետազոտության առավելությունն այն է, որ թույլ է տալիս գնահատել ոչ միայն լյարդի ֆիբրոզի, այլեւ բորբոքման և ստեատոզի (ճարպակալման) աստիճանը՝ բուժական միջամտություններից առաջ և հետո։ Լյարդի մուլտիպարամետրիկ էլաստոգրաֆիան ոչ ինվազիվ, անվնաս և արդյունավետ մեթոդ է, որը որոշ դեպքերում թույլ է տալիս խուսափել պունկցիոն բիոպսիաներից:
26.02.2020
533 Դիտում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: