«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով

«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով

«Էրեբունի» բժշկական կենտրոնն   աշխատում է հատուկ ռեժիմով:   Ուժեղացվել է զգոնությունն ինչպես ծննդատանը, այնպես էլ բոլոր բաժանմուքնենրում:    

Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականը՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը դադարեցվել են տեսակցութթյան նպատակով բոլոր այցելությունները, իսկ մյուս բաժանմունքներում՝ խիստ սահմանափակվել:Հատուկ ռեժիմով է աշխատում նաև ընդունարանը: Առողջապահության նախարարության առաջարկած ուղեցույցների համաձայն՝  իրականացվում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Մասնավորապես,  24-ժամյա ռեժիմով ԲԿ մուտքերի մոտ ջերմաչափվում են  բուժկենտրոն մտնող բոլոր հիվանդները:  Մանրակրկիտ վերհուշ է հավաքվում, որից հըետո հատուկ միջոցառուններ են իրրականացվում այն հիվանդների նկատմամբ, որոնք ռիսկային գոտուց են կամ ունեցել են փում այդ գոտիների անձանց հետ:

Հատուկ միջոցներով ախտահանվում է բակը, մուտքերի աստիճանները, ճաղավանդակները, նստարանները, հատակը, տարբեր մակերեսները:Այս ամենը նպատակ ունի «Էրեբունի» ԲԿ-ունմ ապահովել առավել անվտանգ բուժօգնության մատուցումը:«Էրեբունի» ԲԿ-ն հորդորում է հետեւել առողջապահության նախարարության հաղորդագրություններին և խորհուրդներին: Կորոնավիրուսից պաշտպանվելու համար խուսափել հարբուխով կամ գրիպանման երեւույթներով անձնանց հետ շփունից, հախախակի լվանալ ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակել բերանն անձեռոցիկով, գրիպանման երեւույթների դեպքում չզբաղվել ինքնաբուժությմամբ և դիմել բժշկի:

23.03.2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր