«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ։ Երկվորյակ քույրը եւս փոքր էր ծնվել՝ 900 գրամ։ 90 օր ծննդատանը մնալուց հետո նրանք երջանիկ մայրիկի հետ դուրս են գրվել։ Փոքրիկները ծնվել էին ժամանակից բավական շուտ, քանի որ հղիի մոտ առաջացել էին առողջական խնդիրներ։ Մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը կնոջ կյանքը փրկելու համար ստիպված էր ժամանակից շուտ կատարել կեսարյան հատումը։ Անհաս նորածինները տեղափոխվել էին նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ էլ պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ 90 օր բժիշկները պայքարել էին նրանց կյանքը պահպանելու համար։

 

 

 

23.05.2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր