«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով

22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով   որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո  կատարվել են փոքր կոնքի եւ որովայնի ուլտրաձայնային հետազոտություն,  մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաեւ  ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն: Ախտորոշվել է աջ ձվարանի  հավելումների շրջանի պարաօվարյալ  գիգանտ կիստա, որը տեղակայված էր փոքր կոնքի խոռոչում՝ հասնելով մինչեւ  ստամոքս եւ պարունակում էր 20 լիտր հեղուկ: Ձախ ձվարանում եւս  դերմոիդ կիստա կար:

Կիստայի չափերը եւ որովայնի մեծությունը համեմատելի էր  40 շաբաթական հղիության 4 կգ պտղի քաշի հետ: Ծննդատան ղեկավար  Անդրանիկ Պողոսյանը, հաշվի առնելով աղջկա  տարիքը, իրականացրել է օրգանապահպան վիրահատություն՝ հնարավորություն ընձեռելով հետագա առողջ եւ անվտանգ կյանքի եւ մայրանալու համար:  Վիրահատությունն անցել է հարթ,  հեռացվել են բոլոր կիստաները, պահպանվել են ձվարանները:  Հիվանդը դուրս է գրվել վիրահատության 4-րդ օրը՝ առանց բարդությունների եւ առողջական խնդիրների: Նա  գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

 

Վիահատությունը կատարվել է գինեկոլոգների թիմի կողմից՝ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:

 

19.08.2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր