«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ն  ԱԱԻ  հետ համատեղ կազմակերպում է կաթվածի գարնանային դպրոց

«Էրեբունի» ԲԿ-ն ԱԱԻ հետ համատեղ կազմակերպում է կաթվածի գարնանային դպրոց

«Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի կենտրոնը ԱԱԻ նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է կաթվածի գարնանային դպրոց՝ նվիրված կաթվածի վարման նորագույն մոտեցումներին: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ից 23-ը Դիլիջանում, «Դիլիջան Ռեզորտ և Սպա» հյուրանոցում: Դասախոսությունները իրականացնելու են ՀՀ-ում, Եվրոպայում, Կանադայում և ԱՄՆ-ում կաթվածի խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետները: Մասնակցությունն անվճար է սահմանափակ քանակով մասնակիցների համար: Հնարավոր է նաև անվճար մասնակցություն այն մասնագետների համար, ովքեր կկարողանան հոգալ իրենց կացության և սննդի հարցը: Դպրոցի ավարտին կտրվի վկայագիր՝ ՇՄԶ կրեդիտներով: Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել կաթվածով զբաղվող նյարդաբաններ, նեյրովիրաբույժներ, նեյրոռեանիմատոլոգներ (առաջնակի նախապատվությունը տրվելու է նրանց): Հարկավոր է ուղարկել հակիրճ CV մասնագիտության նշումով: Հայտերն ընդունվելու են մինչև մայիսի 1-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով dr.marinebalasanyan@gmail.com : Դասախոսություններին հնարավոր կլինի հետևել նաև առցանց ռեժիմով, zoom հարթակի հետևյալ հղումներով

22.05.2021 https://us02web.zoom.us/meeting/register/tZ0qdeqqrDwsGNw0uar_THHODFfVHsRJ74gt

23.05.2021 https://us02web.zoom.us/meeting/register/tZ0tcuGupj8jEtAp0AwUtxVJ8P5oN89rQmTk Առցանց մասնակցության համար ևս հարկավոր է գրանցվել: Միջոցառման հովանավորներն են SERVIER կազմակերպությունը, ACINO, STADA, Demi Pharm, Sanofi և Victoria Consulting ընկերությունները:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության համար զանգահարել +374 91355058 հեռախոսահամարով

19.04.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր