«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Կաթվածի կանխարգելման կենտրոն` «Էրեբունի» ԲԿ-ում

Կաթվածի կանխարգելման կենտրոն` «Էրեբունի» ԲԿ-ում

Կաթվածը մահացության առաջնային և հաշմանդամություն առաջացնող գլխավոր պատճառներից է: Վերջին տարիներին գոյություն ունեն սուր կաթվածի բուժման արդյունավետ միջոցներ, սակայն առավել արդյունավետ է կաթվածի կանխարգելումը, քանի որ կաթվածն ինքնին մի շարք ռիսկի գործոնների հետևանք է։ Առկա են կառավարվող և չկառավարվող ռիսկի գործոններ: Կառավարվող ռիսկի գործոններն են զարկերակային գերճնծումը, շաքարային դիաբետը, շողացող առիթմիան, հիպերխոլեստերոլեմիան, ծխելը և այլն: Նշված հիվանդությունների առկայությունը մեծացնում է կաթվածի հավանականությունը, իսկ առաջին կաթվածից հետո կրկնակի կաթվածի հավանականությունն ավելանում է մի քանի անգամ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ընդհանուր կաթվածների շուրջ 30% կրկնակի կաթվածներ են, որոնք հաճախ ավելի ծանր են ընթանում: Այդ իսկ պատճառով կրկնակի կաթվածի կանխարգելումը չափազանց կարևոր է մահացության և հաշմանդամության նվազեցման համար: «Էրեբունի» ԲԿ-ում 2019 թվականից հիմնադրվել է «Կաթվածի կենտրոն», որի կարևոր մասն է «Կաթվածի կանխարգելման կենտրոնը»: Ծառայության նպատակն է նվազեցնել հանրապետությունում հաշմանդամության և մահացության տոկոսը, բարձրացնել հիվանդների կյանքի որակը:

06.05.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր