«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Փրկվել է Լայելի համախտանիշով  կնոջ կյանքը

Փրկվել է Լայելի համախտանիշով կնոջ կյանքը

33-ամյա կնոջ մոտ հակաբիոտիկի կիրառումից անմիջապես հետո նկատվել է ծայրահեղ ծանր ալերգիկ ռեակցիա: Մարզային բուժկենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունիե ԲԿ ալերգոլոգիական ծառայություն: Առաջնային զննումից հետո ծառայության ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ Քրիստինա Ջամալյանը ախտորոշել է Լայելի համախտանիշ՝ դեղորայքային ծանր ալերգիա:  Բժշկական կենտրոն ընդունվելու պահին հիվանդն ուներ մաշկի մակերեսի 80 տոկոս  ախտահարում՝ մաշկը պատված էր բշտիկներով, ախտահարված էին նաև բերանի, վերին շնչուղիների, աղեստամոքսային և միզասեռական համակարգերի լորձաթաղանթները:  Մինչ այս դեպքը հիվանդը բազմակի կիրառել է հակաբիոտիկներ՝  առանց ալերգիկ որևէ խնդրի:  

Լայելի համախտանիշը դեղորայքային  տոսքիդերմիայի ծանր տեսակ է: Նման ախտորոշման դեպքում մահվան հավանականությունը բավական բարձր է: Երիտասարդ կնոջ  կյանքի և առողջության համար Քրիստինա Ջամալյանը պայքարել է 20 օր: Մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: Հիվանդն այժմ ապաքինմամբ դուրս է գրվել:

07.05.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր