«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը

 

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի իր բժշկական թիմի հետ նա այսօր այցելել է «Էրեբունիե ԲԿ՝ ծանոթանալու բժշկական կենտրոնի հնարավորություններին և քննարկելու հետագա համագործակցության հեռանկարները: «Էրեբունիե ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը ռուսաստանցի գործընկերներին նախ ներկայացրել է բժշկական կենտրոնի հնարավորությունները, կատարվող բազմապրոֆիլ վիրահատությունների մեծ ծավալը, վերջին տարիներին ներդրված վիրահատական նոր մեթոդները: Նյարդավիրաբուժության ոլորտում հատկապես կարևորվել է վերջին տարիներին հանրապետությունում և մասնավորապես «Էրեբունիե ԲԿ-ում ներդրված սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը, ինչպես նաև գլխուղեղի և ողնաշարի բացառիկ վիրահատական միջամտությունները: «Էրեբունիե ԲԿ ղեկավարությունը խիստ կարևորում է ոչ բաց եղանակով կատարվող վիրահատությունները, ուստի նման վիրահատություններ մեծ ծավալով և հաջողությամբ իրականացվում են վիրաբուժական թիմերի կողմից: Հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորվել են նաև օրթոպեդիկ-վնասվածքաբանական վիրահատությունները, որոնք շատ մեծ ծավալով կատարվել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ օգնելու վիրավոր զինվորներին: Ռուսաստանցի բժշկները շրջել են նաև վիրահատական բլոկում, այցելել վիրասրահներ, ծանոթացել բժշկական կենտրոնի տեխնիկական հնարավորություններին: Ակադեմիկոս Կռիլովը գոհունակությամբ նշել է, որ նման լուրջ մասնագիտական և տեխնիկական հնարավորթւյունները համատեղ աշխատանքի մեծ հեռանկար են ստեղծում: Քննարկվել են երկուստեք փորձի փոխանակման նոր ուղիները: Ռուս նյարդավիրաբույժը հայ գործընկերներին աշխատանքային այցով հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու աշնանը Սանկտ Պետերբուրգում նախանշված գիտաժողովին:

 

 

 

11.06.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր