«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է  Ցավի կլինիկա

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Ցավի կլինիկա

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից նոր ծառայություն՝ Ցավի կլինիկա: Կլինիկան հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հանարվորություններով, իսկ բժիշկները վերապատրաստում են անցել ոլորտի առաջատար մասնագետների մոտ: Ցավի կենտրոնի նպատակը ցավային համախտանիշների վերացումը կամ նվազեցումն է: Դրանք կարող են լինել քրոնիկական տարբեր ցավեր, որոնք հիվանդին անհանգստացնում են նույնիսկ վիրահատություններից կամ բուժական տարբեր թերապիաներից հետո կամ այն պարագայում, երբ ցուցված չէ վիրահատական միջամտություն: Այստեղ մեծ նշանակություն է տրվում բուժման ինտերվեցիոն եղանակին, երբ միջամտությունը կատարվում է ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողության տակ՝ հատուկ ներարկումների միջոցով: Բուժման այս եղանակն առավելապես արդյունավետ է մեջքի քրոնիկ ցավերի, ողնաշարային ցավերի, գլխացավերի, ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ նկատվող որոշակի ցավային սինդրոմների, հոդացավերի և ցավային այլ համախտանիշների դեպքում:

13.09.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր