«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Բաց դռների օրեր՝ «Էրեբունի» ԲԿ-ում

Բաց դռների օրեր՝ «Էրեբունի» ԲԿ-ում

 Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հայտնի է, որ կանանց ուռուցքային հիվանդությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը: Բուժման արդյունավետությունը բավական բարձր է, եթե հիվանդությունն ախտորոշվում է վաղ փուլերում: Կարևորելով կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման անհրաժեշտությունը՝ «Էրեբունի» ԲԿ-ն կազմակերպում է բաց դռների օրեր: Հոկտեմբերի 20-ին, 21-ին և 22-ին Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունում կիրականացվեն անվճար կանխարգելիչ հետազոտություններ: Անհրաժեշտ է նախապես գրանցվել 094994602 հեռախոսահամարով՝ 09:00-17։00 ժամերին։

15.10.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր