«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնը համալրվել է էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով

«Էրեբունի» բժշկական կենտրոնը համալրվել է էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով

 «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով: Ճապոնական Hitachi ընկերության նորագույն՝ 2021 թվականի արտադրության ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշմամբ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ համարվում է առաջատար ախտորոշիչ մեթոդ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների դեպքում: Գլխավոր առավելություններից մեկը՝ անհրաժեշտության դեպքում, հենց հետազոտության ընթացքում ուռուցքից բիոպսիայի ստացումն է՝ հետագա հիստոլոգիական քննության համար: Մինչ այժմ նման միջամտություն կատարվում էր ոչ թե էնդոսկոպիկ, այլ վիրահատական միջամտության եղանակով:

03.11.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր