«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով

«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով

«Էրեբունի» ԲԿ արյան փոխներարկման և աֆերեզի ծառայությունը համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով՝ գերմանական հայտնի Ֆրեզենիուս Կաբի ընկերության արտադրության Ավրորա համակարգով: Այն կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում և ունի անվտանգության բարձր մակարդակ: Այս սարքը լավագույնների շարքում է ոչ միայն իր անվտանգության աստիճանով, այլև գործընթացի արագությամբ և հարմարավետությամբ: Պլազմաֆերեզ առաջարկվում է մի շարք օրգան-համակարգերի հիվանդությունների դեպքում: Այն ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի , ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին, նյարդային, աուտոիմուն, աղեստամոքսային, ռևմատիկ հիվանդությունների համակցված բուժման ընթացքում, ինչպես նաև՝ ալկոհոլային թունավորումների կամ չարաշահման դեպքում: Հատուկ ֆիլտրի միջոցով երակից հավաքագրվում է որոշակի քանակության արյուն: Առանձնանում են պլազման և մյուս տարրերը, վերջինները մաքրվելուց հետո վերադարձվում են արյան հոսք՝ առանց որևէ կորստի: Այլ կերպ ասած՝ հետ է վերադարձվում արդեն մաքրված արյունը: Իսկ անջատած պլազմայի փոխարեն պացիենտը ստանում է համապատասխան քանակությամբ հեղուկ: Արյան հավաքագրման չափն անհատական է՝ ըստ առողջական խնդրի և քաշի: Պլազմաֆերեզի առավելություններն են. 1. Արյան շրջանառությունից դուրս է բերվում տարբեր վնասակար նյութերը, ալերգենները, տոքսինները, պաթոլոգիական հակամարմինները: 2. Ակտիվանում է իմունային համակարգը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ հնարավորություն տալով օրգանիզմին՝ պայքարել վիրուսային և բակտերիալ վարակների դեմ: 3. Լավացնում է արյան ցուցանիշները, արյունը հագեցնում թթվածնով: Որոշում կայացնելուց առաջ համապատասխան մասնագետների կողմից մանրամասն վերհուշ է հավաքվում, անհրաժեշտության դեպքում իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Ընդհանուր առմամբ պլազմաֆերեզն անվնաս է: «Էրեբունի» ԲԿ-ում այն իրականացվում է մեկանգամյա օգտագործման համակարգերով՝ նորագույն չափորոշիչներին համապատասխան:

06.12.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր