«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում

Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում

2009թ. կոխլեար իմպլանտացիայի շնորհիվ վերականգնվեց փոքրիկ Ստելլայի լսողությունը: Մայրը` Լիլիթ Մկրտչյանը, իր երեխային լիովին վստահել էր բժիշկներին, լինելով համոզված, որ արդյունքը սպասեցնել չի տալու: «Աղջիկս խուլ չի ծնվել, պարզապես հիվանդությունից հետո լսողությունը ամողջովին անհետացել էր: Որոշ ժամանակ անց կորցրեց նաև խոսելու կարողությունը: Վիրահատությունից հետո վերականգնվեց լսողությունը, իսկ 6 ամիս անց Ստելլան նաև խոսում էր»,- անթաքույց հիացմունքով պատմում է մայրը:


Կոխլեար իմպլանտացիայի հայկական կենտրոնի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկեց Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի միջազգային գիտաժողովը:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր ՇուքուրյանԳիտաժողովի և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի մասին զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ:


–   Պարոն Շուքուրյան, ի՞նչ միջոցառման մասնակցեցին բժիշկները և ի՞նչ է ենթադրում կոխլեար իմպլանտացիան:


–   Այս կոնֆերանսը նվիրված է Հայաստանում խխունջային ներպատվաստման 10-ամյակին: Առաջին անգամ կոխլեար վիրահատություն կատարել ենք 2004թ. և մինչ օրս հաջողությամբ շարունակում ենք: Խխունջային ներպատվաստումը ենթադրում է օգնություն այն մարդկանց, ովքեր տառապում են ծանրալսության 4-րդ աստիճանով, որը գրեթե համրժեք է խլությանը: Ցավոք, այս հիվանդությամբ տառապում են մանկահասակ երեխաները:


–   Մարամասնեք, խնդրե՛մ, ինչ վերաբերում է վիրահատության տեխնիկական մասին:


–   Այս վիրահատությամբ մենք էլեկտրոնային սարք ենք ներդնում ներքին ականջում, վերականգնում ներքին ականջի վնասված հատվածը: Իմպլանտը կազմված է երկու բաժնից: Ներքին հատվածը վիրահատական միջոցով է տեղադրվում, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել, կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ: Հայաստանում կոխլեար ինպլանտացիան կատարվում է միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Գործընթացը բավականին ծախսատար է և հատուկ մասնագիտական հմտություններ է պահանջում: Օգնությունը, որը տրամադրվում է պացիենտին, չի սահմանափակվում միայն վիրահատությամբ: Շատ կարևոր է նաև հետվիրահատական շրջանը` վերականգնողական գործողություններ, պարապմունքներ, որոնք սովորեցնում են հիվանդին նորից լսել ու ընկալել:

 

Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում


–   Ովքե՞ր են մասնակցում այսօրվա գիտաժողովին:


–   Մեզ հետ իրենց փորձով այսօր կկիսվեն մասնագետներ Ռուսաստանից, Բելառուսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից: Այս կոնֆերանսը հատկանշական է նրանով, որ մենք ո՛չ միայն կլսենք արտասահմանից ժամանած մեր գործընկերների զեկույցները, այլև ինքներս կներկայացնենք մեր նվաճումներն ու փորձն այս բնագավառում և կփորձենք ինչ-որ կերպ օգտակար լինել նաև նրանց:


Աուդիոլոգների միջազգային ասոցիացիայի նախագահ, Աուդիոլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսական գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Գեորգի ՏավարքիլաձեԶրուցեցինք Աուդիոլոգների միջազգային ասոցիացիայի նախագահ, Աուդիոլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսական գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Գեորգի Տավարքիլաձեի հետ:


–   Բժիշկ Տավարքիլաձե, ինչո՞վ է հատկանշական այս միջոցառումը և ի՞նչ եք ակնկալում:


–   Արդեն 10 տարի է, ինչ Հայաստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոխլեար իմպլանտացիա: Դրա միջոցով մենք երեխաներին, ինչու չէ՝ նաև մեծահասակներին, վերադարձնում ենք լսողությունն ու խոսելու ունակությունը: Այսօրը հատկանշական պետք է լինի ո՛չ միայն մասնագետների համար, այլև հասարակության, քանի որ այս ձեռքբերումը միայն ի շահ հասարակության է:


–   Կոխլեար իմպլանտացիայի ծրագրի ի՞նչ զարգացում եք նկատում Հայաստանում:


–   Սա յուրօրինակ երևույթ է, որը դասվում է բարձր տեխնոլոգիական բժշկությանը: Հայաստանում կոխլեար իմպլանտացիան նպաստեց նորածինների աուդիոսքրինինգի ներդրմանը: Սքրինինգի միջոցով երեխան հետազոտվում է հետծննդյան առաջին օրերի ընթացքում և հնարավոր է դառնում ախտորոշել խնդիրը դեռ թերզարգացած վիճակում: Որքան շուտ է հայտնաբերվում խնդիրը, այնքան արդյունավետ և արագ է իրականացվում բուժումն ու վերականգնումը: Հայ մասնագետները կոխլեար իմպլանտացիայի գործում բավականին երկար փորձ ունեն, ինչն էլ առիթ է մեր այսօրվա գիտաժողովի: Այս ոլորտում միայն մասնագետների ներգրավվածությունը բավարար չէ. այստեղ անհրաժեշտ է պետական աջակցություն, սա հասարակական խնդիր է, այլ ոչ միայն՝ առողջապահական: Գործընթացը պահանջում է թանկարժեք տեխնոլոգիա, որի հնարավորությունը շատերը չունեն: Կոխլեար իմպլանտացիան գոնե մասամբ պետք է կատարվի պետական աջակցությամբ:


«Cohlear» ավստրալիական ընկերության մենեջեր Ալեքսանդր ԴեգտյարևԿոխլեար իմպլանտների մասին զրուցեցինք «Cohlear» ավստրալիական ընկերության մենեջեր Ալեքսանդր Դեգտյարևի  հետ:


–   Ի՞նչ պատմություն ունի կոխլեար իմպլանտացիան ամբողջ աշխարհում և ի՞նչ ներդրում ունի այդ գործում «Cohlear» ընկերությունը:


–   Կոխլեար իմպլանտացիան շուրջ 30 տարի է, ինչ կիրառվում է ամբողջ աշխարհում: Ներկա դրությամբ մոտավորապես 300.000 պացիենտ օգտվում է մեր ընկերության կոխլեար իմպլանտացիայի համակարգից: Այն բարձր տեխնոլոգիաներով օգնություն է ձեռքբերովի խլություն ունեցող անձանց համար: Կոխլեար իմպլանտացիան ընդհանուր խլությամբ տառապող պացիենտների լսողության վերականգնման համար կլինիկապես ստուգված, արդյունավետ և անվտանգ մեթոդ է: Հիմնարար հետազոտությունների և գիտական մշակումների համար խոշոր ներդրումների շնորհիվ, «Cohlear» ընկերությունն այսօր կոխլեար իմպլանտացիայի համակարգերի ամենահեղինակավոր և խոշոր արտադրողն է: 2004 թվականից` «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հետ միասին, Հայաստանում սկսեցինք կոխլեար իմպլանտացիայի ծրագիրն իրականացնել:

 

Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում


–   Ի՞նչ կարևորություն ունեն նմանօրինակ հոբելյանական միջոցառումները:


–   Այս կոնֆերանսն, առաջին հերթին, կամփոփի Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի զարգացման գործընթացում հայ մասնագետների ներդրումը: Սա ևս մեկ առիթ է՝ տեսնելու նախինում վիրահատվածներին, ուսումնասիրելու վիրահատության արդյունքները տարիներ անց , իմի բերելու ձեռքբերումներն ու գուցե՝ բացթողումները: 

 

Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում


–   Ի՞նչ նորություն է ներկայացնում ընկերությունն այսօր:


–   Այս գիտաժողովում ներկայացրեցի նոր` 6-րդ սերնդի կոխլեար իմպլանտանտը: Սա ինովացիոն արտադրանք է, որն, ըստ արտադրողի, լավագույնն է իր տեսակի մեջ: Այն մեքենայացման հիմքով հարմարվում է միջավայրին, ընկալում և տարբերում ձայնը՝ աղմուկից: Սարքը երեխային թույլ է տալիս, առանց լարային որևէ կապի, ընկալել ձայնը, ինչը շատ հարմար է մանկապարտեզում, դպրոցում կիրառելու համար: Այն նաև հնարավորություն է տալիս պահպանելու ամբողջ տեղեկատվությունը, որը ստացել է պացիենտը, այն միջավայրը, որտեղ գտնվել է, ինչն արդյունավետ է հատկապես բժշկի հետ աշխատանքում: Վերականգնելով ամբողջ տեղեկատվությունը` բժիշկն ավելի ճիշտ մոտեցում է գտնում հետվիրահատական վերականգնողական աշխատանքների համար: 

 

Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում

 

13.10.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր