Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատական բլոկն արդիականացվում է մշտապես
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատական բլոկն արդիականացվում է մշտապես: Բժշկական կենտրոնի հիմանորոգման շրջանակում նորոգվել են վիրահատարանների բոլոր սրահները: Նոր մեթոդների ներդրմամբ պայմանավորված՝ ձեռք են բերվել տարբեր սարքավորումներ, գործիքներ, որոնք այսօր կիրառվում են աշխարհի լավագույն վիրաբուժական կլինիկաներում:
Այսօր արդեն կատարվող վիրահատությունների ավելի քան 70 տոկոսն իրականացվում է ոչ բաց՝ լապարոսկոպիկ եղանակով: Ավելին, որոշ պաթոլոգիաների դեպքում կիրառվում է բացառապես լապարոսկոպիկ մեթոդը: Ի դեպ, լապարոսկոպիկ վիրահատությունների ծավալով Էրեբունին հանրապետությունում առաջատարն է և նաշանշված է էլ ավելի բարձր նշաձող սահմանել: Ընդհանուր առմամբ, Էրեբունի ԲԿ տարբեր բաժանմունքներում տարեկան կատարվում է ավելի քան 21.000 վիրահատություն:
21.01.2022
203 Դիտում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: