«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հայաստանում առաջին անգամ միզապարկի բոտոքս թերապիա է իրականացվել

Հայաստանում առաջին անգամ միզապարկի բոտոքս թերապիա է իրականացվել

2014 թվականի սեպտեմբերի 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում եզակի վիրահատությունների «հրավառություն» է դիտվել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մանուկյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ միզապարկի բոտոքս թերապիա է անցկացվել:


Դեղորայքային թերապիան միզարձակության ֆունկցիոնալ խանգարումների բուժման մեջ առաջատար է, սակայն դեղերի արդյունավետության և հիվանդի կողմից տանելիության չափանիշները միշտ չէ, որ համապատասխանում են: Սրանով է պայմանավորված ինչպես ընտրողական ազդեցությամբ դեղանյութերի նոր բանաձևերի, այնպես էլ նոր դեղաձևերի և դրանց ներմուծման ուղիների որոնումը:


Ժամանակակից ֆարմակոպեայի ձեռքբերումների վառ օրինակ կարող է ծառայել բոտուլինային տոքսինի հիման վրա ստեղծված դեղերի մշակումն ու դրանց արդյունավետ կիրառումը: Բոտուլինային տոքսինը մարդկությանը հայտնի կենսաբանական ամենաուժեղ թույներից է: Նյարդային թույնը (նեյրոտոքսինը), որպես երկար ազդեցության մկանային թուլացնող միջոց, իր կիրառությունն է գտել բժշկության շատ բնագավառներում, այդ թվում նաև ուրոլոգիայում, նյարդաուրոլոգիայում և ուրոգինեկոլոգիայում:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել ՄանուկյանՈւրոլոգիայում բոտուլինային տոքսինը առաջին անգամ կիրառել է D. Dykstra-ն և նրա համահեղինակները՝ (1988 թ.) ողնուղեղի վնասվածքային հիվանդությամբ պացիենտների մոտ դետրուզորասֆինքտերային դիսիներգիայի բուժման համար:


Բժշկական տեխնոլոգիայի կիրառման ցուցումները


Միզարձակության նեյրոգեն դիսֆունցիա, որն արտահայտվում է դետրուզորի գերակտիվությամբ և դետրուզորասֆինքտերային դիսիներգիայով և հանգեցնում միզապարկի պահեստային ու դատարկման գործառույթների խանգարմանը.


•    գերակտիվ միզապարկ,
•    դետրուզորասֆինքտերային դիսիներգիա:


Վերջին տարիներին ուրոլոգիայում բոտուլինային տոքսինի կիրառման նկատմամբ գիտական հետաքրքրությունն աճեց: Դրա կիրառումը սկզբունքային նոր ուղղություն է: Ուրոլոգիայում «A» տիպի բոտուլինային տոքսինի հիմքի վրա դեղերի կիրառումը ողնաշարի վնասվածքների ժամանակ դետրուզորասֆինքտերային դիսիներգիայի արդյունավետ բուժման հետ է կապված: Սա հիմք հանդիսացավ, որ թույնն օգտագործեն ուրետրալ սֆինքտերի գերլարվածության ժամանակ միզազարձակության ակտի խանգարումներով հիվանդների, ինպես նաև դետրուզորային հիպոտոնիայով պացիենտների (ներորովայնային ճնշման բարձրացման ճանապարհով միզազարձակություն իրականացնելու նպատակով) բուժման համար:

 


Ուրոլոգիայում «A» տիպի բոտուլինային թույնի կիրառման հիմնական ցուցանիշները գերակտիվ միզապարկը և փոքր կոնքի գործառույթների նեյրոգեն խանգարումներն են: «A» տիպի բոտուլինային տոքսինի ներմուծումը միզազարձակման խանգարումների ախտանիշների արդյունավետ վերացման մեթոդ է տարբեր տարիքային խմբերի պացիենտների համար:


1973 թ. ծնված պացիենտ Մ.Տ.-ն ողնաշարի վնասվածքից հետո փոքր կոնքի գործառույթների և միզարձակման նյարդային բնույթի խանգարումներով էր տառապում, որոնք արտահայտվում էին միզապարկի հաճախակի ակամա կծկումներով և անմիզապահությամբ: Նրա մոտ ախտորոշվել էր նեյրոգեն գերակտիվ միզապարկ:


30.09.14 թ. միզապարկի բոտոքս թերապիա վիրահատություն է իրականացվել՝ 200 միավոր «A» տիպի բոտուլինային տոքսինի ներդետրուզորային ներմուծման ճանապարհով: Վիրահատությունն անցել է  բարեհաջող, առանց բարդությունների: Այնուհետև հիվանդը որոշ ժամանակ գտնվել է ամբուլատոր հսկողության տակ:

20.10.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր