«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Ե՞րբ հետազոտել կուրծքը. կրծքագեղձի քաղցկեղ

Ե՞րբ հետազոտել կուրծքը. կրծքագեղձի քաղցկեղ

Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը: Քաղցկեղային հիվանդությունների մեջ կրծքագեղձի քաղցկեղն ամենաշատ հանդիպող հիվանդությունն է: Չնայած դրան՝ բուժման ցուցանիշները բավական բարձր են: Իսկ գրավականը՝ քաղցկեղի շուտ հայտնաբերումն է: Որքան շուտ հայտնաբերվի ուռուցքը, այնքան բուժման ընթացքն ավելի հեշտ կընթանա: Ինչ պետք է անել, որպեսզի քաղցկեղը շուտ հայտնաբերվի: Մինչև 40 տարեկանը տարին մեկ կամ երկու անգամ կանայք պետք է անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ 40 տարեկանից հետո անհրաժեշտ է անցնել պրոֆիլակտիկ մամոգրաֆիկ հետազոտություն: Մամոգրաֆիկ հետազոտությունից վախենալու անհրաժեշտություն չկա: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը ամենավաղ փուլերում:

31.03.2022
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր