«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Զարկերակային բարձր ճնշում

Զարկերակային բարձր ճնշում

Ի՞նչն է համարվում զարկերակային բարձր ճնշում. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրողի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Առանձին տարիքային խմբերի համար զարկերակային ճնշման առանձին նորմաներ գոյություն չունեն: Զարկերակային նորմալ ճնշումն ընդհանուր է բոլորի համար, կան նորմաներ անկախ տարիքից, սեռից, ռասսայից և այդ թվերից բարձր ցուցանիշները համարվում են շեղում, ինչը ենթակա է բուժման: Հայաստանում նորմա է համարվում սիստոլիկ 120 և դիաստոլիկ 80 զարկերակային ճնշումը: 139/90 արդեն իսկ համարվում է գերճնշում: Գարնանը հատկապես արդիական է զարկերակային ճնշման խնդիրը, քանի որ այն սկսվում է սրվել և անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի՝ հարցը կարգավորելու նպատակով:

17.03.2022
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր