Նորություններ

Մայրության դպրոց՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը
«Էրեբնունի» ԲԿ ծննդատանը գործում է մայրության դպրոց: Ապագա մայրիկների հետ հանդիպման ընթացքում բժիշկներն ամեն անգամ ներկայացվում են հղիությանը և նորածնի խնամքին վերաբերող ամենաքննարկվող և հետաքրքիր թեմաները: Մայրության դպրոցի հերթական հանդիպումը կազմակերպել էր «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը: Մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը ներկայացրել է հղիության ընթացքում ամենահաճախ տրվող հարցերը: Ինչպե՞ս սնվել, ինչպե՞ս մնալ գեղեցիկ և խնամված, միֆեր և իրականություն՝. Սրանք էին այս հանդիպման գլխավոր թեմաները: Մայրության դպրոցի նպատակը հղիների տեղեկացված լինելն է, ինչպես նաև՝ ինտերակտիվ շփումը ինչպես տարբեր մասնագետների, այնպես էլ միմյանց հետ: Հաջորդ հանդիպման ընթացքում բժիշկները կանդրադառնան նորածինների սնունցման հարցերին: