«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ

Նոյեմբերի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայում կատարվել է բացառիկ վիրահատություն. երկկողմանի կոխլեար իմպլանտացիա: «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների կլինիկայի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի և ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանի փոխանցմամբ՝ վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջ  հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սուրդոլոգ Արմինե Մարտիրոսյան.


«Էրեբունի» բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջ  հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սուրդոլոգ Արմինե Մարտիրոսյան–   «Էրեբունի» բժշկական կենտրոնում բազմիցս են կատարվել այսպիսի վիրահատություններ (խոսքը կոխլեար իմպլանտացիայի մասին է.- հեղինակ): Տարեկան մոտ տասը երեխա է վիրահատվում: Սակայն այս վիրահատությունը բացառիկ էր. կատարվել է երկկողմանի կոխլեար իմպլանտացիա: Վիրահատվող երեխան (զույգերից մեկն է.- հեղինակ) տասն ամսական է, տառապում էր խլությամբ:  Հիվանդությունը հայտնաբերվել է վեց ամսականում: Երեխան հետազոտվել է ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնում, անցել համապատասխան հետազոտություններ: Ծնողների ցանկությամբ որոշում է կայացվել երեխայի վիրահատությունը վստահել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետներին: 


«Էրեբունի» բժշկական կենտրոնն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի բժիշկների հետ և ունի բավականին պատրաստված մասնագետներ: Ընդհանուր առմամ վիրահատվել է մոտ 79 երեխա: Բոլոր վիրահատությունները բարեհաջող են ավարտվել:


ՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն ԲախշինյանՌԴ Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյան.


–   Վիրահատությունը, որն իրականացվեց, անցել է շատ հաջող: Ինչպես արդեն տեղեկացվել եք, վիրահատվողը տասը ամսական երեխա էր: Հայաստանում առաջին անգամ էր կատարվում նման վիրահատություն: Ի դեպ, շատ կարևոր է, երբ վիրահատությունը կատարվում է մինչև 1 տարեկանը, որի պարագայում հաջող ընթացք է ունենում նաև վերականգնողական շրջանը: Արդյունքում երեխան իր հասակակիցների հետ սկսում է նորմալ հաճախել դպրոց: 


Այս վիրահատությունը հնարավոր է կատարել յուրաքանչյուր տարիքում, սակայն, երբ խոսքը գնում է երկկողմանի խլությամբ տառապող երեխաների մասին, ովքեր խլացել են մինչև խոսքի զարգանալը՝ այս դեպքում վիրահատությունը լինում է արդյունավետ, եթե կատարվում է մինչև 5-6 տարեկան հասակը:


–   Ի՞նչ սպասումներ ունեք կատարված վիրահատությունից:


–    Շատ լավ արդյունքների ենք սպասում: Կոխլեար իմպլանտացիան կատարվել է միաժամանակ երկու կողմից, ինչը շատ կարևոր է, որովհետև վերականգնողական աշխատանքներից լավ արդյունքներ ստանալու համար երեխան պետք է լսի երկու ականջով: Իհարկե՛, այն երեխաները, ովքեր օգտվում են մեկ կոխլեար իմպլանտից,  ևս լավ արդյունքներ ունեն, բայց երկկողմանի իմպլանտացիայի առավելությունները մեծ են. ինչպես օրինակ՝ նրանց խոսքի ընկալումը աղմկոտ միջավայրում և այլն:
 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ

 

08.11.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր