«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել

Կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել

Օրերս հերթական բարի լուրն է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում. 30-ամյա կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել: Նաիրա Բաղդասարյանը լրագրողներին պատմել է, որ իր և ամուսնու՝ Դավիթ Սահակյանի համար 3-րդ զույգի մասին լուրը անսպասելի է եղել:


–   Տիկին Բաղդասարյան, ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին:


–   Հպարտ եմ, որ ապագա 6 զինվորի մայր եմ:


–   Հավանաբար, կա մեծ պատասխանատվության զգացողություն:


–   Այո՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես և ամուսինս նրանց հայրենասիրական ոգով ենք դաստիարակում, որպեսզի ապագայում նրանք լինեն և′ լավ մարդ, և′ լավ զինվոր:


Նաիրա Բաղդասարյանը լրագրողներին պատմել է, որ իր և ամուսնու՝ Դավիթ Սահակյանի համար 3-րդ զույգի մասին լուրը անսպասելի է եղել:   Ձեր ազգակիցների մեջ կա՞ն զույգեր, թե…


–   Այո′, և′ ամուսնուս, և′ իմ ազգակիցների մեջ զույգեր կան, սակայն մեր դեպքն այլ է:


–   Ինչպե՞ս ընթացավ հղիությունը:


–   Հղիությունս նորմալ է ընթացել: Ամբողջ հղիության ընթացքում շրջապատված եմ եղել պրոֆեսիոնալ բժիշկներով ու հոգատար հարազատ մարդկանցով:


–    Երեխայի սեռը Ձեզ համար կարևո՞ր էր:


–   Ո′չ, մեզ համար կարևորը՝ առողջ բալիկ ունենալն էր: Իհարկե, այս անգամ ցանկալի կլիներ, որ աղջիկներ լինեին:


–    Նախատեսո՞ւմ եք:


–    Եթե Աստված կամենա…


–   Ե՞րբ իմացաք, որ երրորդն էլ զույգ է, չզարմացա՞ք:


–   Անհավատալի թվաց... 


Նաիրա Բաղդասարյանը լրագրողներին պատմել է, որ իր և ամուսնու՝ Դավիթ Սահակյանի համար 3-րդ զույգի մասին լուրը անսպասելի է եղել:Զրուցեցինք տիկին Բաղդասրյանի ամուսնու՝ Դավիթ Սահակյանի հետ:


–   Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ամբողջ բժշկական անձնակազմին, տնօրինությանը: Առաջին իսկ օրվանից բուժանձնակազմը բարձր մակարդակով ընդունեց մեզ և բացառիկ վերաբերմունք ցուցաբերեց մեր հանդեպ: 


Մենք Տավուշի մարզի՝ Դիտավան գյուղից ենք, սակայն ներկայում բնակվում ենք Իջևանում՝ ազգակիցներիս մեկի տանը, որն այս պահին գտնվում է ՌԴ-ում: Բնակարանի խնդիր ունենք: Այդ հարցով բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, առայժմ որևէ արձագանք չի եղել:


–   Որոշե՞լ եք, թե ինչ անուններ են կրելու նորածինները: 


–   Մոտ օրերս կհրապարակեմ:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ ՊողոսյանԶրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ:


–   Դեպքը բացառիկ է նրանով, որ երեք անգամ կինը լույս աշխարհ է բերել զույգ տղաներ: Հղիությունները միշտ եղել են բնական ճանապարհով: Սա, իհարկե, երջանիկ զուգադիպություն կարելի է համարել:


–   Ինչպե՞ս եք գնահատում տիկին Բաղդասարյանի առողջական վիճակը:


–   Ե՛վ մոր, և՛ երեխաների առողջական վիճակը գնահատում եմ բավարար: Երեխաներն ունեն լավ քաշ՝ 2 կգ 800 գրամ և 2 կգ 600 գրամ: 


–   Ինչպե՞ս է ընթացել վիրահատությունը:


–   Վիրահատությունն ընթացել է հարթ: 12 ժամ անց քայլել է և իրեն լավ է զգում: Ի դեպ, կեսարյան հատումից հետո, սովորաբար, նման դեպքերում, բժիշկը խորհուրդ է տալիս պացիենտին ստերիլիզացիա կատարել, սակայն նրանք հրաժարվել են: Այդ քայլը ես ողջունեցի: 


–   Ի դեպ, վերջին շրջանում ավելացել են զույգերն ու եռյակները:


–   Այո, այս տարի 70 զույգ երեխայի ծնունդ ենք ունեցել և 5 եռյակ: Եռյակների շատացումը պայմանավորված է գիտության զարգացման հետ՝ նկատի ունեմ, արտամարամնային բեղմնավորումը:

 

Կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել   Կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել   Կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել   Կինը 3-րդ անգամ զույգ տղաներ է լույս աշխարհ բերել

 

12.12.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր