«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Երիտասարդ ընտանիքը 4 արու զավակ կմեծացնի սահմանամերձ գյուղում

Երիտասարդ ընտանիքը 4 արու զավակ կմեծացնի սահմանամերձ գյուղում

Փետրվարի 5-ին  «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: Բարսեղյանների ընտանիքը մեկ օրում  համալրվել է  3 արու զավակով: Բժշկական կենտրոնի ծնարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյանն իր պրակտիկայում եռյակների հաճախ  է հանդիպել, սակայն  այս դեպքը եզակի է համարում: «Եզակի դեպք է այն առումով, որ հղիությունը կայացել է բնական ճանապարհով:  Բազմապտուղ հղիություն սովորաբար լինում է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով: Առհասարակ, եռյակները միայն կեսարյան հատման ճանապարհով են ծննդալուծվում, սա էլ բացառություն չէր:   Ծնվել են  3 նորածիններ՝ 2600, 2500 և 1700 գրամ քաշերով: 3-ն էլ գտնվում են մոր հետ համատեղ կացության սենյակում: 4-ի վիճակն էլ գնահատվում է բավարար»,- ասաց բժիշկը:


ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի ծնարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանը, ով վարել է Անժելայի հղիությունը,  նշեց, որ երիտասարդ կնոջը հսկել են  առանձնահատուկ ուշադրությամբ: Հիմա էլ առանձնահատուկ հսկողության տակ է  3-րդ փոքրիկը, ով 1700 գրամ քաշով է ծնվել: «Իմ պրակտիկայում սա 2-րդ դեպքն է, երբ առանց միջամտության հղիության արդյունքում  եռյակ է ձևավորվում: Այստեղ մեծ դեր ունի նաև ժառանգականությունը, քանի որ երկու կողմից էլ տատիկները զույգեր են»:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյան25-ամյա Անժելայի համար սա երկրորդ հղիությունն էր: Առաջին հետազոտության ժամանակ բժշկի վարկածը, թե  3 պտուղ է զարգանում, Անժելային անկանկալի է բերել, հետագայում ուլտրաձայնային հետազոտությունը  փաստել է՝   մոր արգանդում եռյակ է զարգանում: «Տևական ժամանակ է, ինչ բժիշկների հսկողության տակ եմ գտնվում: Կարևորը՝ 3-ն էլ առողջ են: Ծննդաբերությունից  մի քանի  ժամ հետո արդեն կերակրել եմ փոքրիկներին»:


Երիտասարդ ընտանիքի ավագ  որդին  5-ամյա Արարատն է, ով արդեն որոշել է եղբայրների անունները՝ Արամ, Վահե ու Վաչե:  Որոշ ժամանակ բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո եռյակն ու արդեն բազմազավակ  մայրիկը հիվանդանոցից դուրս կգրվեն:


Երիտասարդ ընտանիքը 4 արու զավակ կմեծացնի սահմանամերձ գյուղումԲարսեղյանների ընտանիքը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է: Լրագրողների հարցին, թե դժվար չի՞ լինի, արդյոք, սահմանամերձ գյուղում  4 տղա մեծացնել, Անժելա Մնացականյանը պատասխանեց.  «Ոչ թե դժվար է, այլ անհրաժեշտ է, որ Ոսկեվան գյուղում մեծանան արու զավակներ»: 

 

 

 

 

 

 

 

 

09.02.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր