«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Առաջին անգամ Հայաստանում՝ հսկայական չափսի դիվերտիկուլի հեռացման վիրահատություն

Առաջին անգամ Հայաստանում՝ հսկայական չափսի դիվերտիկուլի հեռացման վիրահատություն

59 ամյա հիվանդ Ն.-ն սրտանոթային վիրաբուժության բաժանմունք է դիմել հևոց, ընդհանուր թուլություն, սրտխփոց և առիթմիա գանգատներով: Կատարվել են հետևյալ հետազոտությունները.


ԷՍԳ. շողացող առիթմիա, 94 / րոպե


Առաջին անգամ Հայաստանում՝ հսկայական չափսի դիվերտիկուլի հեռացման վիրահատությունՈւլտրաձայնային սրտագրություն. խոռոչային գոյացություն՝ 7x8 սմ չափսերով, ինչը հաղորդակցվում է ձախ նախասրտի ականջիկի հետ և իր մեջ ներառում կլորավուն, մեծ խտությամբ զանգված՝ 5x6 սմ չափսերով: Նշված զանգվածը ճնշում է գործադրում ձախ նախասրտի պատին և ձախ փորոքի կողային պատին:


Համակարգչային տոմոգրաֆիա. խոռոչային գոյացություն՝ 7x8 սմ չափսերով, ինչը հաղորդակցվում է ձախ նախասրտի ականջիկի հետ և իր մեջ ներառում կլորավուն, մեծ խտությամբ զանգված՝ 5x6 սմ չափսերով: Նշված զանգվածը ճնշում է գործադրում ձախ նախասրտի պատին և ձախ փորոքի կողային պատին: 


Ս/թ փետրվարի 19-ին սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վ. Գասպարյանը առաջատար մասնագետներ Ա. Հայրապետյանի, Ա. Սևոյանի և պրոֆեսոր Պ. Վոգտի (Շվեյցարիա) ուղղակի մասնակցությամբ իրականացրել է վիրահատություն. հեռացվել է նախասրտի ականջիկից դուրս եկող դիվերկուլ հիշեցնող խոռոչային հսկայական օվալաձև գոյացություն՝  նման սպիտակ թրոմբի (5x6սմ): Արդյունքում,  դիվերտիկուլի հեռացումից անմիջապես հետո, հենց վիրահատական սեղանին վերականգնվել է սինուսային ռիթմը:   


Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Վիրահատությունից 5 օր անց հիվանդը դուրս է գրվել:


Նման հսկայական չափսերով դիվերտիկուլ հանդիպում է բավականին հազվադեպ, որը ենթադրում է բարդ վիրահատական գործընթաց, իսկ Հայաստանում այն իրականացվում առաջին անգամ:

 

 

01.03.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր