«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

Իտալիա

Կանիցարո հիվանդանոց

Կանիցարո հիվանդանոց

Կանիցարո հիվանդանոցը, տեղակայված լինելով Էթնա լեռան լանջերին, մասնագիտանում է արտակարգ իրավիճակների բժշկության ուղղությամբ և մատուցում ախտորոշիչ, բուժական և վերականգնողական ծառայությունների ամբողջ սպեկտրը: Հիվանդանոցի 34 բաժանմունքները գործում են ամբուլատոր բաժանմունքներում և լաբորատորիաներում տեղակայված բժշկական սարքավորումների շնորհիվ: Հիվանդանոցի ցանցին միացած 800 աշխատանքային կայանները ղեկավարվում են տեխնոլոգիական ուլտրակառուցվածքներով՝ համակարգերի և ծրագրերի համար նախատեսված 50 սերվերի օգնությամբ:
 Prof. Alfredo R. Galassi
Ախտորոշման և սիրտ-անոթային միջամտական լաբորատորիայի տնօրեն (կլինիկական սրտաբանության բաժանմունք, Կանիցարո հիվանդանոց (Cannizzaro Hospital), Կատանիայի համալսարան (University of Catania) (Կատանիա, Իտալիա) (Clinical Division of Cardiology, Diagnostic and Cardiovascular Interventional Laboratory (Catania, Italy)) պրոֆեսոր Ալֆրեդո Ռ. Գալասին արդեն մի քանի տարի պարբերաբար այցելում է «Էրեբունի» ԲԿ: Նա ակտիվորեն մասնակցում է համատեղ իրականացվող բարդ միջամտական գործողություններին՝ Բ.Գ. Ալեքյանի անվան անգիոգրաֆիայի բաժանմունք ներդնելով սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նորարարական արդյունավետ մեթոդներ: Պրոֆեսոր Ալֆրեդո Գալասին հաճույքով կիսվում է իր գիտելիքներով և հմտություններով Հայաստանի բժիշկների հետ:

 

 

 http://www.ospedale-cannizzaro.it/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր