«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

ԱՄՆ

St. Jude Medical

St. Jude Medical

St. Jude Medical-ը հիմնադրվել է 1976թ. Սենտ-Պոլում (Մինեսոտայի նահանգ, ԱՄՆ)՝ որպես սրտի իմպլանտացվող երկփեղկ մեխանիկական փականների նորարար արտադրող, որոնք սրտի մեխանիկական փականների համար շուտով դարձան «ոսկե չափանիշ»: 1994թ. Pacesetter ™-ն, իր առաջին խոշոր ձեռքբերման պահից, St. Jude Medical-ը դարձավ առաջատարը սիրտ-անոթային և նյարդաբանական  սարքավորումների տեխնոլոգիաների համաշխարհային բնագավառում:
 
St. Jude MedicalSt.Jude Medical, Inc. (St. Jude) մշակում, արտադրում և իրացնում է սրտի ռիթմի շտկման, սրտաբանության և սրտային վիրաբուժության կարիքների, նախասրտերի շողացման շտկման, նյարդախթանման և քրոնիկական ցավի բուժման համար անհրաժեշտ սարքեր: Ընկերությունն աշխատում է չորս սեգմենտներում՝ սրտի ռիթմի կառավարում (CRM), սիրտ-անոթային (CV), նախասրտերի շողացում (ՆՇ) և նեյրոմոդուլյացիայի համակարգեր (Նեյրո):

ST. Jude Medical-ն ունի ավելի քան 20 արտադրական օբյեկտներից բաղկացած գլոբալ ցանց, որն ավելի քան 100 երկրներում իրականացնում է ապրանքների արտադրությունն ու նրանց փորձաքննությունը հաճախորդների համար:

Дирк Трюшо - руководитель службы клинической поддержки продукции St.Jude MedicalԴիրք Տրյուշոն, լինելով St. Jude Medical արտադրության ռենտգեն-էնդովասկուլյար միջամտությունների կլինիկական աջակցության ծառայության ղեկավարն Արևելյան Եվրոպայում (Բելգիա), 2014 թվականի փետրվարին «Էրեբունի» ԲԿ անգիոգրաֆիայի բազայի վրա ներկայացրեց սիրտ-անոթային համակարգի հետազոտության նոր տեխնոլոգիան, որը կոչվում է FFR (արյունահոսքի տեղային պահեստ): Նրա նպատակն էր կենտրոնի մասնագետներին նոր մեթոդի ուսուցումն ու հետագա իրականացումն առօրյա գործունեության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր