«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գործընկերներ

ԱՄՆ

Ամերիկյան միջազգային զարգացման գործակալություն (USAID)

Ամերիկյան միջազգային զարգացման գործակալություն (USAID)

Հիմնադրվել է 1961 թ. նախագահ Ջոն Քենեդու կողմից: USAID-ը պատասխանատու է ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին տրամադրվող ոչ ռազմական (տնտեսական և սոցիալական զարգացման) օգնության համար: Գործակալության աշխատանքի հիմնական ուղղություններն են՝ աշխարհի ավելի քան 100 երկրներում աջակցությունն առևտրին, գյուղատնտեսությանը, տնտեսական աճին, առողջապահությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության տրամադրումը, համագործակցությունը հակամարտությունների կասեցման և ժողովրդավարության աջակցման նպատակով: USAID ծրագրերի ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի տրամադրվում է ԱՄՆ-ի դաշնային բյուջեի մոտավորապես 1%-ը: USAID-ի ներկայացուցչություններ կան աշխարհի երկրների մեծ մասում:


Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության (USA ID) հետ համատեղ 1993-2003 թթ. իրականացվել է նախագիծ, որի արդյունքում մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան հղիների մինչծննդաբերական վարման ծրագիրը,  հիվանդների և անձնակազմի համար ներդրվել են կրթական ծրագրեր, ներդրվել է արգանդի վզիկի հետազոտության մեթոդն՝ ըստ Պապանիկոլաուի (PAP test), կոլպոսկոպիա, leep: Ներդրվել են նաև հղիների և գինեկոլոգիական հիվանդների վարման ուղեցույցները:

 

https://www.usaid.gov/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր